Ներդրումային վարկ Հայաստանում ամենամեծ ապակե տարաներ արտադրող ընկերությանը
Լուրեր |
ՎԶԵԲ-ը և Ինեկոբանկը աջակցում են ապակե տարաներ արտադրող ընկերության Հայաստանում: Աջակցություն «Սարանիստ» ընկերությանը՝ աճող պահանջարկը բավարարելուն միտված ծավալների ընդլայնման նպատակով։ Համատեղ ֆինանսավորման գործիք, որը նախատեսված է տեղական բիզնեսին աջակցելու նպատակով,- գրում է b24.am-ը։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ինեկոբանկը «Սարանիստ» ընկերությանը միջնաժամկետ վարկ կտրամադրեն արտադրության ընդլայնման և շրջանառու միջոցների համար։
«Սարանիստ» ընկերությունը, հանդիսանալով Հայաստանում ապակե տարաների ամենամեծ արտադրողը և տարածաշրջանում ունենալով առաջատար դիրք այդ ոլորտում, տրամադրված միջոցները կօգտագործի արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով՝ օգնելու բավարարել հայաստանյան և տարածաշրջանային շուկաներում աճող պահանջարկը և այլընտրանք առաջարկել ներկրվող ավելի թանկ ապակե արտադրանքներին:
Նախագիծը առաջին գործարքն է, որը ստորագրվել է Ռիսկերի կիսման գործիքի (RSF) շրջանակներում ՎԶԵԲ-ի և Ինեկոբանկի միջև: Ռիսկերի կիսման գործիքը ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի նախաձեռնության հիմնական ֆինանսավորման շրջանակներից մեկն է, որը ծրագիր է՝ ուղղված տեղական մասնավոր հատվածին աջակցելուն և զարգացնելուն: Ռիսկերի կիսման մեխանիզմը տարածված ֆինանսավորման գործիք է, որը թույլ է տալիս ՎԶԵԲ-ին կիսել գործընկեր բանկերի ռիսկերը տեղական ձեռնարկություններում ներդրումներ կատարելիս՝ ֆինանսավորվող կամ չֆինանսավորվող ռիսկերի մասնակցության միջոցով:
«Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցելու «Սարանիստին» իր բարձրորակ արտադրանքի տեսականին ընդլայնելու ձգտումն իրագործելու հարցում՝ բավարարելով աճող պահանջարկը և մեծապես ազդելով տարածաշրջանում ներկրման շուկաների վրա։ Ռիսկերի կիսման գործիքը լրացուցիչ ֆինանսավորման շրջանակ է, որը մենք իրականացնում ենք Ինեկոբանկի հետ համատեղ՝ հնարավորություն ունենալով հետագայում աջակցել տեղական մասնավոր բիզնեսներին, ինչը ՎԶԵԲ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկն է Հայաստանում»,- ասել է ՎԶԵԲ երևանյան գրեսանյակի ղեկավար Գեորգի Ախալկացին։
«ՎԶԵԲ-ի հետ համագործակցության այս նոր տեսակը մեր երկարամյա գործընկերության հաջող շարունակությունն է: Մենք շատ ուրախ ենք լինել Ռիսկերի կիսման գործիքի գործընկերը և, մասնավորապես, նշված գործիքի շրջանակներում առաջին պայմանագիրը կնքել «Սարանիստի» հետ, որը Հայաստանի տնտեսության մեջ իր ներդրման առումով ակնառու ընկերություն է»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Հայաստանում իր գործունեության սկզբից ի վեր այն ներդրել է շուրջ 2 միլիարդ եվրո շուրջ 206 նախագծերում՝ աջակցություն ցուցաբերելով մասնավոր հատվածի զարգացմանը և էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․