«Ռոստելեկոմ»-ը որոշել է չվաճառել հայաստանյան ընկերությունը
Լուրեր |
«Ռոստելեկոմ»-ը որոշել է չվաճառել GNC-Alfa հայաստանյան դուստր ընկերությունը եւ ակտիվորեն կզբաղվի վերջինիս զարգացմամբ,-գրում է itel.am-ը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «Ռոստելեկոմ»-ի նախագահ Միխայիլ Օսեեւսկին ասել է.
«Վաճառքի խնդիրն անցած է, եւ մենք որոշել ենք ակտիվորեն զարգացնել ընկերությունը»։
Նա նշել է, որ «Ռոստելեկոմը» Հայաստանում գործարկել է Wink վիդեո ծառայությունը եւ կառուցում է տվյալների մշակման կենտրոն։ «Ընկերությունն անցյալ տարին ավարտեց շատ լավ արդյունքներով, մենք գոհ ենք»,- հավելել է Օսեեւսկին։
2022 թվականի հունվարին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրական պատասխան էր տվել GNC-Alfa-ի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի դիմումին, որում նշվում էր, որ ՌԴ քաղաքացի Արման Հունանյանը եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախատեսում են Կիպրոսում գրանցել Molitro Holdings Limited ընկերությունը, որը ձեռք կբերի միակ բաժնետեր Philor Ventures Limited-ի բաժնետոմսերի 100%-ը։
Molitro Holdings Limited-ի բաժնետոմսերի 40%-ը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, որի սեփականատերն է «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին։
2021 թվականի դեկտեմբերին «Ռոստելեկոմի» ղեկավար Միխայիլ Օսեեւսկին ասել էր, որ ընկերությունը ցանկանում է հայկական ակտիվի դիմաց ստանալ 25 մլն դոլար։
2017 թվականից հայկական հեռահաղորդակցության օպերատոր Ucom-ի բաժնետոմսերի 10%-ը պատկանում է «Տաշիր» խմբի մաս կազմող «Ֆորա-բանկ»-ին։
2021 թվականի նոյեմբերին բարձր տեխնոլոգիաաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, որ այժմ զբաղեցնում է Հայաստանի նախագահի պաշտոնը, ասել էր, որ Հայաստանի կառավարությունը մտահոգված է «Ռոստելեկոմ Արմենիա»-ի եւ «Յուքոմ»-ի հնարավոր միաձուլմամբ։
«Ըստ տրամաբանության՝ եթե «Ռոստելեկոմը» գնվում է այդ ընկերության կողմից, չի բացառվում, որ դա հենց «Յուքոմի» հետ դառնա մեկ ընկերություն, ու համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն, որ միասնական հանդես գան։ Այսպիսի մտավախություն կա»,- ասել էր Վահագն Խաչատուրյանը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․