2025թ. հունվար-մայիսին Հայաստանում արտահանումը նվազել է 57.4%-ով
Վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլն դոլարին համարժեք 400 մլն դրամ վնասը
Ինչ է տեղի ունենում Հայաստանի տնտեսության խորքում. կտրուկ փոփոխություններ 2025-ի տվյալներում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես պաշտպանել բանկային քարտի տվյալները. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հունիսի 30-ից Ռուսաստանի մուտքը հնարավոր կլինի միայն ruID հավելվածում գրանցվելուց հետո
Դոլարը ճնշման տակ. ինչ փոխվեց Իրանի ու Իսրայելի հրադադարից հետո. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ լողափում 20 մարդ վիրավորվել է կայծակի հարվածից
Ղազախստանը թողարկել է 2.5 մլրդ դոլարի եվրոբոնդեր. պահանջարկը կրկնակի գերազանցել է առաջարկը
Wizzair-ը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբի-Երևան չվերթերը
Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars
Ինչպես է արհեստական բանականությունը վերաձևավորում կրթությունը և աշխատանքի աշխարհը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ին աշխարհի ֆինանսական ակտիվների ծավալը հասել է ռեկորդային 305 տրիլիոն դոլարի
Չինաստանից զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան աճում է. որն է պատճառը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վրացական մաքսատանը բաց է թողնվել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար
Իրանում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 606 մարդ
ԱՄՆ Կոնգրեսում արգելվել է օգտագործել WhatsApp-ը ծառայողական սարքերում
Այս տարի առաջին դասարան կհաճախեն 2019 թվականին ծնված երեխաները
Ֆիլիպինների ափին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է եղել
Ուկրաինայում զոհվել է 250 հազար ռուս զինծառայող. ՆԱՏՕ
Իսրայելի հետ հակամարտության հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 600-ը

Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ. ինչ սպասել

Հնվ 7, 2024 20:53
73

2023 թվականը Հայաստանի համար դժվար տարիներից մեկն էր․ Լեռնային Ղարաբաղի կորստից և անվտանգության գծով հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի, մեղմ ասած, անգործությունից հետո, երկրի առաջ ծառացած գլխավոր հարցերից են անվտանգության և տնտեսական աճի ապահովումը։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»՝ նշելով, որ թեև Հայաստանի նոր գործընկերների թվում նշում են Եվրամիությանը, Ֆրանսիային ու Հնդկաստանին, սակայն դիտորդների կարծիքով՝ Երևանը Մոսկվայից շատ չի հեռացել։

Ըստ կայքի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի, մեղմ ասած, անգործությունը դրդեց Երևանին անվտանգության ու տնտեսական զարգացման առումներով նոր գործընկերներ փնտրել, և Եվրամիությունը Հայաստանի համար դարձավ տարբերակներից մեկը։ Անցած տարվա հոկտեմբերին Եվրախորդարանում ունեցած ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է մերձենալ Եվրամիությանն այնքան, որքան հնարավոր է Բրյուսելի համար։ Այնուհետև, դեկտեմբերին Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Եվրամիության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Այս ամենը Եվրահանձնաժողովում ընկալում են որպես կարևոր ազդանշան։

«Ցավոք, Ռուսաստանն իրոք դավաճանեց Հայաստանին՝ [Երևանի առջև ստանձնած] պարտավորությունների և երաշխիքների առումով։ Սա զարմանալի չէ․ Ռուսաստանը գործընկերների հանդեպ պարտավորությունների կատարման վատ պատմություն ունի։ Հայաստանն իրեն զգում է լքված Ռուսաստանի կողմից, և վերակողմնորոշվում է դեպի նոր գործընկերներ, ու Եվրամիությունն արձագանքում է դրան։ Եվրամիության հետ համագործակցությունը ինչ-որ մեկի դեմ չէ։ Եվրամիությունը պարզապես արձագանքում է իր գործընկերների ցանկություններին և կարիքներին»,- նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

Հայտնի է, որ Եվրամիությունը Հայաստանի հետ քննարկում է վիզային ռեժիմի ազատականացումը, ընդլայնվել է Հայաստանի սահմաններին գործող Եվրամիության դիտորդական առաքելությունը, և Բրյուսելը իր պատրաստակամությունն է հայտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից միջոցներ ուղղել Հայաստանի պաշտպանության ոլորտին։ Ի հավելումն, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցելու նպատակով՝ Բրյուսելը Երևանին է հատկացրել 33 միլիոն եվրո մարդասիրական օգնություն։

Այնուամենայնիվ, ըստ Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլի, եվրոպական այս աջակցությունն առայժմ խորհրդանշական է, և Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից.

«Էներգետիկ հարցերում Երևանը շատ է կախված Մոսկվայից, ուստի Հայաստանը չի կարող լիովին հեռանալ Ռուսաստանից, հատկապես՝ ձմռանը։ Հայաստանը չի կարող արագ կերպով գտնել էներգակիրների այլընտրանքային մատակարարներ։ [Բաքվի հետ] խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, Հայաստանը կարող է օգտագործել ադրբեջանական գազը։ Բայց, ամեն դեպքում, ապագան կանաչ [էներգիայինն] է։

Հայաստանը պետք է կենտրոնանա էներգիայի վերականգնվող աղբյուրների ուղղությամբ։ Կարծում եմ, այստեղ Եվրամիության կարևոր դերն այն է, որ Հայաստանին և Ադրբեջանին մղի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ինչը թույլ կտա տարածաշրջանին բացվել Եվրամիության նոր ներդրումների [առջև] և համագործակցության համար»,- նշել է Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլը:

Հայաստանցի վերլուծաբան Բենիամին Պողոսյանի կարծիքով, Երևանը ձգտում է ոչ թե հեռանալ Մոսկվայից, այլ բազմազանեցնել իր տնտեսական ու անվտանգային քաղաքականությունները։ Օրինակ, ռազմա-տեխնիկական հարցերում Հնդկաստանը դարձել է Հայաստանի ամենից խոշոր գործընկերը։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում Երևանը Դելիի հետ կնքել է սպառազինության մատակարարման շուրջ մեկ միլիարդ դոլարի պայմանագրեր։ Փարիզը նույնպես լուրջ քայլ է կատարել՝ մերձենալու Երևանին։ 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրեցին ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության պայմանագրեր։

«Չէի ասի, թե Հայաստանը երես թեքում է Ռուսաստանից դեպի Եվրամիություն, որովհետև չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում դառնալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հերթական մարտադաշտը: Տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, և չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը կցանկանա երկիրը վերածել երկրորդ Ուկրաինայի։ Բայց Հայաստանը նաև հասկանում է, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով Ռուսաստանը չի կարող ամբողջությամբ կատարել Հայաստանի հանդեպ իր անվտանգային պարտավորությունները։ Ուստի որոշում կայացվեց բազմազանեցնել մեր արտաքին քաղաքականությունը։ Եվ Եվրամիության հետ հարաբերությունները ուղղություններից մեկն են»,- ասել է «APRI Armenia»-ի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը:

Այն, որ Հայաստանը փորձում է հավասարակշռություն պահպանել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, կարծես, վկայում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը։ Անցած տարվա հոկտեմբերին նա բաց թողեց ԱՊՀ գագաթնաժողովը, նոյեմբերին չմասնակցեց ՀԱՊԿ նիստին, սակայն դեկտեմբերի վերջին մեկնեց Սանկտ Պետերբուրգ, ուր հանդիպեց Պուտինին՝ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։

Միջազգային ֆինանսների ինստիտուտի համաձայն, Հայաստանը գիտակցաբար, թե ոչ, սակայն օգնում է Ռուսաստանին՝ շրջանցել եվրոպական պատժամիջոցները։ Ըստ ինստիտուտի, Եվրամիության երկրներից Հայաստան ապրանքների մատակարարումը 2022 թվականի մարտից ավելացել է 4-5 անգամ, իսկ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը՝ ավելի քան երեք անգամ։ Սակայն Բրյուսելը պնդում են՝ իրավիճակը վերահսկելի է։

«Հայաստանն ամենից խնդրահարույց երկիրը չէ պատժամիջոցները շրջանցելու կամ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան վերաարտահանելու առումով։ Որքան հիշում եմ, Եվրամիության պատժամիջոցների ցուցակներում, հայաստանյան ընկերություններ չկան. Սա նշանակում է, որ Հայաստանն այն երկիրն է, որի հետ մենք շփվում ենք, խոսում ենք մեր մտահոգությունների մասին և մատնանշում հնարավոր խնդիրները, բայց դա անում ենք բոլոր երկրների հետ, որտեղ տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցում է սովորական մակարդակը»,- հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

Փորձագետների կարծիքով, առայժմ հնարավոր է խոսել միայն սահմանափակ հնարավորությունների մասին, եթե անդրադառնում ենք Եվրամիությանը Հայաստանի մերձենալու թեմային, որի մասին Եվրախորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջիկա տարիներին Հայաստանը դժվար թե պատրաստ լինի Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել՝ չցանկանալով սադրել Կրեմլին, սակայն հեռանկարում այս տարբերակը չի կարելի բացառել։