Նանար անունով արջը Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն
Լուրեր |
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում սկսվեց նրա բարդ և երկարատև ապաքինման գործընթացը։
Նանար անունով գորշ արջն իր կյանքի մոտ 13 տարին անցկացրել է անմարդկային գերության մեջ, իսկ այսօր դարձել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) առաքելության կենդանի վկայությունը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Արջերի փրկության մեծ ծրագրի շրջանակում կենդանին փրկվել է 2017 թվականին Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկից։ Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից:
Նանարը, որը ծնվել է մոտ 2003-2004 թվականներին ավելի քան 10 տարի բանտարկված է եղել Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկի նեղ և բետոնապատ վանդակում։ Գրեթե մեկուկես տասնամյակ զրկված լինելով բնական միջավայրից, ինչպես նաև որևէ մասնագիտական կենդանաբուժական կամ բարեկեցիկ խնամքից, արջը բախվել էր ծանր հոգեբանական հետևանքների։
Հատկապես ակնհայտ էր նրա մոտ դիտվող կրկնվող ստերեոտիպիկ վարքագիծը (անվերջ շրջապտույտներ, ճոճումներ)։ Այս վարքը, ըստ FPWC-ի մասնագետների, ուղղակիորեն ցույց է տալիս կենդանու մոտ առկա խորը հոգեբանական տրավման՝ առաջացած անհրաժեշտ պայմանների ու միջավայրի բացակայության հետևանքով։
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում սկսվեց նրա բարդ և երկարատև ապաքինման գործընթացը։ WRC-ում Նանարի համար ապահովել է.
- Տեղափոխվել է ընդարձակ, բուսականությամբ և թաքստոցներով ազատավանդակ, որը ներառում է նաև լողավազան՝ բնական բնազդները խթանելու համար։
- Ստանում է անհատականացված կերակրման ծրագիր և մշտական կենդանաբուժական ու վարքագծային հսկողություն։
Չնայած անցյալի ծանր հետքերին, Նանարն այժմ աստիճանաբար վերագտնում է իր հանգստությունը և ցուցաբերում է բնությանը մոտ վարքագիծ, անգամ՝ ձմեռային քուն է մտնում։
«Նանարի պատմությունը ոչ միայն արջի փրկություն է, այլև հստակ դաս, որ վայրի կենդանիները ժամանցի առարկա չեն կարող լինել։ Նրա ապաքինումը ցույց է տալիս փրկարար կենտրոնի կենսական դերը՝ ապահովելու երկարաժամկետ բարեկեցություն նրանց համար, ում գերել է մարդը»,- ասում է FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Նանարի պատմությունը միայն մեկն է այն տասնյակ արջերի պատմությունից, որոնք փրկվել են ծրագրի շրջանակում։ FPWC-ն կոչ է անում հանրությանը և լրատվամիջոցներին՝ աջակցել Կենտրոնի աշխատանքներին, որպեսզի Նանարը և մյուս փրկված կենդանիները շարունակեն ապրել անվտանգ և բարեկեցիկ պայմաններում։ Հիմնադրամը հիշեցնում է նաև, որ վայրի կենդանուն անազատության մեջ պահելն առաջացնում է ծանր հետևանքներ թե՛ կենդանու, թե՛ հասարակության և պետության համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/03 22:00
Մարտի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/03 19:19
Մարտի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 3-ի բիզնես լուրերը
2026/03/03/ 22:00 -
Մարտի 3-ի կարևոր լուրերը
2026/03/03/ 19:19 -
Տեսլականների համադրություն՝ դեպի ընդհանուր նպատակ․ միասնական թիմի գաղտնիքը
2026/03/03/ 18:26 -
Կառուցողական քննարկում՝ աղմուկի փոխարեն․ խոսքի ուժը թիմում
2026/03/03/ 18:18 -
Իրանից ցամաքային անցակետով երկու հայ է Հայաստան ժամանել
2026/03/03/ 18:06 -
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանի ԱԳ նախարարին
2026/03/03/ 17:38 -
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
2026/03/03/ 17:13 -
Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերը
2026/03/03/ 16:04 -
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱՀ նախարարի հետ քննարկել է թոշակների բարձրացման հարցը
2026/03/03/ 16:02 -
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
2026/03/03/ 15:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․