Ներդրումային ոլորտը սեպտեմբերի 11-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ցուցիչները երեքշաբթի օրը փակվել են տարբեր ուղղություններով. Dow Jones Industrial Average-ը նվազել է 0.23%-ով՝ հասնելով 40,736.96 կետի: S&P 500-ի արժեքը բարձրացել է 0.42%-ով՝ հասնելով 5,494.06 կետի: S&P 500-ի ֆյուչերսը չորեքշաբթի օրը նվազել է 0.35%-ով: Ճապոնական Nikkei 225-ը կրճատվել է 0.97%-ով՝ հասնելով 35,799 կետի: Կորեական KOSPI-ն նվազել է 0.57%-ով՝ հասնելով 2,509.0 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը կորցրել է 0.97%-ով՝ հասնելով 2,717.44 կետի:
Մակրոէկոնոմիկա
1. Գերմանիայում ինֆլյացիայի ցուցանիշը դանդաղում է։ Օգոստոսի արդյունքներով սպառողական գների աճը կազմել է 1.9% տարեկան հաշվարկով:
2. Չինաստանի առևտրային բալանսը ամսվա ընթացքում աճել է $6.4 միլիարդով՝ հասնելով $91.02 միլիարդի: Արդյունքը $9 միլիարդով գերազանցել է կանխատեսումը:
3. ՕՊԵԿ-ը նվազեցրել է 2024 թվականի նավթի պահանջարկի աճի կանխատեսումը 80 հազար բարելով օրական՝ հասնելով 2.03 միլիոն բարելի: Նախկինում սպասվում էր 2.11 միլիոն բարելի աճ: Ըստ կանխատեսման՝ 2024 թվականին նավթի համաշխարհային սպառումը կկազմի 104.24 միլիոն բարել օրական, իսկ 2025 թվականին՝ 105.99 միլիոն բարել օրական:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը շարունակում է աճել և ներկայումս կազմում է $2,524.6 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները երեքշաբթի օրը նվազել են: Brent նավթը արժե $69.9 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $66.5:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Ամերիկյան Oracle Corp.-ը, որը հանդիսանում է ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողներից մեկը, իր զուտ շահույթը տարեկան կտրվածքով ավելացրել է 20%-ով, իսկ եկամուտը՝ 7%-ով, ըստ ֆինանսական քառորդի արդյունքների: Oracle-ի քառորդային հասույթը կազմել է $13.31 միլիարդ՝ նախորդ տարվա $12.45 միլիարդի դիմաց: Ամենամեծ աճը արձանագրվել է «ամպային» ծառայությունների ոլորտում՝ 21% տարեկան աճով, հասնելով $5.6 միլիարդի: Ընկերության զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է $2.93 միլիարդ:
2. Գերմանական BMW ավտոմոբիլային արտադրողը հայտնել է, որ 2024 թվականի արդյունքներով իր շահույթի մարժան մինչեւ տոկոսների եւ հարկերի նվազեցումը (EBIT) կանխատեսվում է 6-7% մակարդակում: Նախկինում այս ցուցանիշը կանխատեսվում էր 8-10% միջակայքում: Այս ցուցանիշի նվազումը պայմանավորված է մատակարարումների դադարեցումներով եւ Չինաստանում սահմանափակ պահանջարկով:
Cube Inevst Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/13 22:00
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/13 19:19
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 14-ի կարևոր լուրերը
2026/02/14/ 19:19 -
Ով պետք է վճարի հաշիվը առաջին ժամադրության ընթացքում․ վալենտինյան խորհուրդներ
2026/02/14/ 15:57 -
Մանկական ուռուցքաբանությունը Հայաստանում. երեխաների հույսի և հաղթանակների համար | MedTime 12
2026/02/14/ 12:12 -
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
2026/02/13/ 22:00 -
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
2026/02/13/ 19:19 -
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը հասանելի են երկրորդային շուկայում
2026/02/13/ 18:43 -
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
2026/02/13/ 17:09 -
Արգելվել է օտարերկրյա ռադիոյի եւ հեռուստաալիքների կոնտենտը՝ ներքաղաքական կյանքին միջամտության առումով
2026/02/13/ 15:31 -
2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ. ՊԵԿ
2026/02/13/ 15:25 -
Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի
2026/02/13/ 15:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում