Շուկայական շարժերն ու մակրոտնտեսական զարգացումները նոյեմբերի 11-ի դրությամբ
Լուրեր |
Շուկայի Տենդենցներ
Համաշխարհային Ինդեքսներ
• Dow Jones՝ +0.38% (43,988.99)
• S&P 500՝ +0.38% (5,995.54)
• S&P 500 ֆյուչերսներ՝ +0.19%
• Nikkei 225՝ +0.06% (39,500)
• KOSPI՝ -1.00% (2,535.63)
• Shanghai Composite՝ -0.05% (3,451.73)
Ապրանքային Շուկաներ
• Ոսկի՝ $2672 / ունցիա
• Brent նավթ՝ $73.8 / բարել
• WTI նավթ՝ $70.3 / բարել
__________________________________________________________________________
Մակրոտնտեսություն
Չինաստան
Չինաստանի կառավարությունը հայտարարել է 10 տրիլիոն յուան (մոտ $1.4 տրլն) արժեքով տնտեսական խթանման միջոցառումների փաթեթի մասին: Տեղական իշխանություններին տրվել է թույլտվություն երեք տարում թողարկել 6 տրիլիոն յուան ծավալով նոր պարտատոմսեր:
Ըստ լրատվամիջոցների՝ Չինաստանի Ժողովրդական բանկը վեցերորդ ամիսն անընդմեջ ոսկու գնումներ չի իրականացրել։ Հոկտեմբերի վերջին Չինաստանում ոսկու պաշարները կազմել են 72,8 մլն ունցիա։ Ոսկու պաշարների արժեքն աճել է մինչև 199,06 միլիարդ դոլար (+4% մ/մ):
__________________________________________________________________________
Կորպորատիվ Նորություններ
Cameco
Ուրան արտադրող Cameco-ն 3-րդ եռամսյակում հասույթը մեծացրել է 25%-ով՝ մինչև 721 մլն CAD: Սակայն, զուտ շահույթը նվազել է մինչև 7 մլն CAD՝ նախորդ տարվա 148 մլն CAD-ի դիմաց: 9 ամիսների ընթացքում հասույթը կազմել է 1.95 մլրդ CAD (+12%), իսկ զուտ շահույթը՝ 36 մլն CAD: Ընկերության ուրան արտադրությունը եռամսյակում աճել է 4%-ով՝ հասնելով 7.3 մլն ֆունտի:
Halliburton
Նավթային Halliburton-ի եռամսյակային հասույթը կազմել է $5.7 մլրդ (-2% տարեկան կտրվածքով), իսկ զուտ շահույթը՝ $580 մլն՝ նախորդ տարվա $724 մլն-ի դիմաց: Ընկերության դրամական միջոցների ծավալը գերազանցում է $2.1 մլրդ-ը: Հյուսիսային Ամերիկայում հասույթը նվազել է $222 մլն-ով, սակայն ազատ դրամական հոսքը շարունակում է մնալ դրական՝ եռամսյակի ընթացքում կազմելով $540 մլն:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հունվարի 8-ի կարևոր լուրերը
2026/01/08/ 20:20 -
Վճարում ենք լոգոյի՞ համար, թե՞ որակի․ հանրահայտ ապրանքանիշերի գնային քաղաքականությունը
2026/01/08/ 19:00 -
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ
2026/01/08/ 16:48 -
ԱՄՆ-ն ներկայացրել է Վենեսուելայի վերաբերյալ երեք փուլից բաղկացած ծրագիր
2026/01/08/ 16:45 -
Հայաստանը և Ադրբեջանն առքուվաճառքի ապրանքախմբերի ցանկեր են փոխանակում, այն ուսումնասիրության փուլում է. Փաշինյան
2026/01/08/ 14:56 -
Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին, զբոսաշրջության զարգացում․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2026/01/08/ 14:44 -
National Geographic-ը կրկին անդրադարձել է հայկական ճարտարապետությանը․ Զբոսաշրջության կոմիտե
2026/01/08/ 14:37 -
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ տարանցման համար գումար կգանձի
2026/01/08/ 14:31 -
Օդի արտանետումների և վտանգավոր թափոնների հաշվետվությունների իրականացում բացառապես էլեկտրոնային եղանակով
2026/01/08/ 14:28 -
«Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
2026/01/08/ 14:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 6, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 5, 2026 Թ
C-Quadrat Ampega-ի ներդրումները տնտեսության իրական հատվածում և ենթակառուցվածքներում