Ալլա Պուգաչովայի բնակարանը վաճառքի է հանվել 5 մլն դոլարով

Ալլա Պուգաչովայի բնակարանը վաճառքի է հանվել 5 մլն դոլարով

Մոսկվայի Արբատի շրջանում վաճառքի է հանվել ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի բնակարանը՝ 5 միլիոն դոլար արժեքով

Աղբյուրի տվյալներով՝ բնակարանը գտնվում է Ֆիլիպովսկի բնակելի համալիրում և ունի 300 մ² մակերես։ Գործարքի մեջ ներառված են նաև երկու ավտոկայանատեղի։ Բնակարանը տեղակայված է բարձր հարկում և ունի լավ տեսարան դեպի Մոսկվա։

Գործակալները լոտը գնահատում են քննադատաբար, սակայն չեն բացառում, որ այն կարող է վաճառվել շուկայականից բարձր գնով՝ շնորհիվ տեսարանային առավելությունների։ Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ վաճառքի գործընթացը կարող է երկար տևել։