Լիբանանը հրադադարի անբաժանելի մասն է. Ղալիբաֆ

Լիբանանը հրադադարի անբաժանելի մասն է. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Լիբանանն ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված երկշաբաթյա հրադադարի առանցքային և անբաժանելի կողմն է։ X սոցիալական ցանցում կատարած իր գրառման մեջ Ղալիբաֆը շեշտել է, որ Լիբանանն ու «Դիմադրության առանցքի» բոլոր ուժերը՝ որպես Իրանի դաշնակիցներ, ուղղակիորեն ներառված են հրադադարի համաձայնության մեջ։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան խիստ նախազգուշացում է հնչեցրել հրադադարի հնարավոր խախտումների վերաբերյալ՝ Լիբանանի դեմ իսրայելական վերջին կործանարար հարձակումների համապատկերում։

«Հրադադարի ռեժիմի խախտումներն ունենալու են հստակ հետևանքներ և կարժանանան կոշտ պատասխանի»,- նշել է խորհրդարանի խոսնակը