Ի՞նչ պետք է իմանալ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ տեղափոխելիս
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հիշեցնում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքների տեղափոխման կարգավորումների մասին։
ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ուղեկցող ուղեբեռով Հայաստան տեղափոխելիս՝ ենթակա չեն մաքսային հայտարարագրման։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստան են տեղափոխվում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետության տարածքով։
Այս դեպքում պարտադիր է այդ ապրանքների կարգավիճակը պահպանելու համար՝ դրանք նույնականացնել ուղևորային հայտարարագրի օգտագործմամբ։
ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ներմուծվող և միության ապրանքի կարգավիճակ ունեցող, անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային վճարներ չեն գանձվում։
Իսկ օրենքով սահմանված առևտրային չդիտարկվող չափաքանակները գերազանցելու դեպքում՝ պետք է ներկայացնել ներմուծման հարկային հայտարարագիր և վճարել անուղղակի հարկեր։
Այսպես՝ ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ապրանքներ տեղափոխելուց առաջ նախօրոք ծանոթացեք օրենքով սահմանված այն չափաքանակներին, որոնք չգերազանցելու դեպքում ԵԱՏՄ կարգավիճակ ունեցող ապրանքները կներմուծվեն առանց հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկեր վճարելու։
ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան տեղափոխելու դեպքում գործող կարգավորումների մասին ուղեցույցն՝ այստեղ։
Մանրամասները՝ տեսանյութում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.