IDBank և Idram. «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին
Լուրեր |
IDBank-ը և Idram ընկերությունը ամփոփում են «Մի դրամի ուժի» սեպտեմբեր ամսվա ծրագիրը՝ հայտարարելով հաջորդ ամսվա շահառուի անունը։
«Մի դրամի ուժը» նախաձեռնության սեպտեմբեր ամսվա շահառուն «Հայքն աշխարհին» կրթական ծրագիրն էր, որին ընկերությունները նվիրաբերեցին 3․397․784 ՀՀ դրամ։ Ծրագրի նպատակն էր Արցախի երիտասարդների համար ստեղծել հնարավորություն ստանալու համապատասխան թվային կրթություն, ապա, ապրելով Արցախում, աշխատել առցանց միջազգային կազմակերպություններում՝ հեռավար կարգով։
Սակայն, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանումն ու նրանց՝ Արցախում ապրելու անհնարինությունը, ծրագիրը որոշակի փոփոխությամբ կիրականացվի՝ հաշվի առնելով ծրագրի շահառուների կարիքները։ «Հայքն աշխարհին» ծրագրի ղեկավար Մարինա Մալխասյանի խոսքով՝ ծրագրի աշխատանքային խումբը մշտական կապի մեջ է արցախցի երիտասարդների հետ, և նրանք արդեն հանդիպել են ծրագրի համակարգող երիտասարդների խմբի հետ։ «Մեր խնդիրն է այս պահին կարիքների գնահատում անել և համոզվել, որ ապահովվում են մեր շահառուների առաջնային կենսական կարիքները։ Այս փուլի բարեհաջող ավարտից հետո, երբ երիտասարդները հումանիտար որևէ աջակցության կարիք չեն ունենա, մենք կվերադառնանք կրթական ծրագրի իրականացմանը, քանի որ բոլորիս համար այս պահին ամենակարևորն է նրանց աշխատանքով ապահովելը, իսկ մեր կրթական ծրագրի շնորհիվ նրանք հնարավորություն կունենան ավելի հեշտ գտնել աշխատանք ինչպես Հայաստանում, այնպես էլ հեռավար՝ միջազգային ընկերություններում։ Այս հարցում նույնպես մենք աջակցելու ենք», – հավելում է Մարինա Մալխասյանը։
«Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա գումարն ուղղվելու է «Հայորդի» ճամբարին, որն իր հարկի տակ է հյուրընկալել արցախյան պատերազմների զոհերի ընտանիքներին։
«Հայորդի» ճամբարի համակարգող Վաչե Վարդանյանի խոսքով՝ ճամբարում կացարան է տրամադրվել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 մարդկանց։ Շահառուներն են զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ մայրերը, կանայք և երեխաները: Ընտանիքներին մատուցվելու են համալիր ծառայություններ՝ կոմունալ բոլոր հարմարություններով առանձնասենյակ, 3-անգամյա սնունդ, կարիքների ամբողջական գնահատում, հոգեբանական աջակցություն, երեխաների ժամանցի ապահովում, դասընթացներ հմտությունների և գիտելիքի ամրապնդման համար, աշխատանքի ընդունման աջակցություն։
Վաչե Վարդանյանը ասում է․ «Այս ամենով փորձելու ենք մարդկանց ցուցաբերել և՛ հոգեբանական աջակցություն, և՛ մուտք դեպի կյանք: Փորձելու ենք մարդկանց վերաինտեգրել կյանքին և օգնել այս դժվար պահը հաղթահարելու փուլում: Շարժական կայաններ են գործելու, որոնք շրջելու են Հայաստանի տարբեր համայնքներում և փորձելու են գտնել ու համալիր ծառայություններ մատուցել զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված հայորդիների ընտանիքներին, ինչպես նաև հղի կանանց», – ասում է Վաչեն։
Idram&IDBank հարթակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Իդրամն ու IDBank-ը հոկտեմբեր ամսվա «մի դրամներն» կուղղեն են արցախցի մեր հայրենակիցների առաջնային կարիքների բավարարմանը։ «Իդրամ» ընկերության բաժնետեր Լալա Բախշեցյանը, IDBank-ի բաժնետեր Վարտան Դիլանյանը այսօր նպատակ ունեն հնարավորինս սատար կանգնել մեր հայրենակիցներին, և միայն «Մի դրամի ուժը» ծրագիրը չէ, որ ծառայելու է այս նպատակին։ Ընկերություններն արդեն իսկ որոշակի միջոցառումներ են ձեռնարկել արցախցիներին աջակցելու համար, և սա շարունակական է լինելու։
Դուք ևս կարող եք միանալ այս կարևոր գործին և Ձեր լուման ներդնել մեր հայրենակիցների աջակցման հարցում։ Դրա համար պարզապես պետք է կատարել բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am կայքերով կամ ընկերությունների տերմինալներով։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 9-ի կարևոր լուրերը
2026/02/09/ 19:23 -
Օնլայն առևտուր․ հնարավորություններ, մարտահրավերներ և զարգացման միտումներ
2026/02/09/ 18:19 -
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում
2026/02/09/ 18:06 -
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
2026/02/09/ 18:03 -
Մտավոր ներուժ՝ առանց համակարգի. Հայաստանի դիրքը գլոբալ IQ քարտեզում
2026/02/09/ 17:50 -
Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ
2026/02/09/ 16:18 -
Բարձր նշաձող․ նոր կոնցեպտ․ անիրական մասշտաբ․ TOON EXPO. INVEST 2026
2026/02/09/ 14:30 -
Իլոն Մասկի լուսնային քաղաքը. ռազմավարական հաշվա՞րկ, թե՞ տեխնոլոգիական ռիսկ
2026/02/09/ 14:13 -
ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 2025-ին կրճատվել է ավելի քան մեկ երրորդով
2026/02/09/ 14:09 -
ՊՆ-ն կհրապարակի վերջին երեք տարիներին իրականացված ամրաշինական և ինժեներական աշխատանքների մի մասը
2026/02/09/ 13:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․