Պարենային ապրանքների գների ինդեքսն իջել է
Լուրեր |
Պարենային ապրանքների համաշխարհային գները հակառեկորդ են սահմանել ու իջել մինչև 2021 թվականի մարտից ի վեր նվազագույն մակարդակին։ Օգոստոսի տվյալներն են։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից կազմված պարենային ապրանքների գների ինդեքսը ամռան վերջին ամսվա վերջի դրությամբ իջել է մինչև 121,4 կետի։ Նման դինամիկան մեծապես պայմանավորված էր կաթնամթերքի, բուսական յուղերի, մսի և ձավարեղենի գների իջեցմամբ, նշում են վերլուծաբանները: Միևնույն ժամանակ, բրնձի գների ինդեքսը ցույց է տվել զգալի աճ՝ հասնելով 15 տարվա առավելագույնին՝ Հնդկաստանից, բասմատիից բացի, բրնձի բոլոր տեսակների արտահանման սահմանափումներից հետո։
Հայաստանում հունվար-հուլիսին ցեմենտի արտադրությունն աճել է 33%-ով։ Ընդհանուր առմամբ արտադրվել է ավելի քան 700 հազար տոննա ցեմենտ։ Աճել է նաև շինարարական շաղախների արտադրությունը 15.6%-ով, իսկ ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 44%-ով։ Ավազի ու տուֆի արտադրությունը նույնպես աճել է 44.1%-ով եվ 45.7%-ով։
Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսության դիվերսիֆիկացման և ապրանքների ու ծառայությունների զարգացվածության մակարդակը։ Հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում: Ջիհադ Ազուրի խոսքով դրա համար պետք է բարձրացնել ենթակառուցվածքների որակը, այդ թվում՝ տրանսպորտային ցանցերը և հեռահաղորդակցությունը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․