Ցուցադրվել են iPhone 15-ի բոլոր մոդելների մակետները․ (տեսանյութ) MacRumors կայքը ցուցադրել է iPhone 15 շարքի բոլոր չորս սմարթֆոնների մակետները։ Սովորաբար դրանք պատրաստվում են հեռախոսների թողարկումից առաջ, որպեսզի պատյանների արտադրողները կարողանան նախապես ստեղծել այս սմարթֆոնների պատյանները,- գրում է News.am Tech-ը։ Ընդհանուր առմամբ, մակետները հաստատում են այն, ինչ արդեն հայտնի էր վաղուց․ արտաքուստ նոր iPhone 15-ի շարքի հեռախոսները շատ քիչ կտարբերվեն iPhone 14-ներից։ Նոր սմարթֆոնները կպահպանվեն նախորդների չափերը, ձևը, պատյանների և տեսախցիկի մոդուլների մոտավորապես նույն հաստությունը: Միևնույն ժամանակ, նոր հեռախոսները Lightning-ի փոխարեն կունենան USB-C միակցիչներ, իսկ Pro և Pro Max մոդելները ենթադրաբար կունենան էկրանների շուրջ ավելի նեղ շրջանակներ, իսկ պատյանի անկյունները կորացված կլինեն, ինչը հեռախոսը ձեռքում պահելը պետք է ավելի հարմար դարձնի։ Նախկինում տեղեկություններ էին հրապարակվում, որ այս մոդելները կունենան տիտանե շրջանակներ, սակայն մակետների հիման վրա այս տեղեկությունը հաստատել չի կարելի։   https://www.youtube.com/watch?time_continue=2&v=Dz_8n9EcslU&embeds_referring_euri=https%3A%2F%2Ftech.news.am%2F&source_ve_path=Mjg2NjY&feature=emb_logo