Instagram-ում շուտով հնարավոր կլինի գրառումներին պատասխանել GIF-երով
Լուրեր |
Instagram-ում շուտով հնարավոր կլինի գրառումներին պատասխանել GIF-երով։ Այս մասին Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ Instagram Channels-ում վերջերս տեղի ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է հարթակի ղեկավար Ադամ Մոսերին։
Ինչպես նշում է Engadget.com-ը, երբ նոր գործառույթը հասանելի լինի, օգտատերերը կկարողանան ուրիշների գրառումները մեկնաբանել Giphy-ի անիմացիոն GIF-ներով: Այնուամենայնիվ, դեռ ոչինչ չի հաղորդվում այն մասին, թե երբ նոր ֆունկցիան հասանելի կլինի։
Դեռ դժվար է ասել, թե արդյոք այս նորությունը կուրախացնի օգտատերերին։ Այլ հարթակների (օրինակ՝ Facebook-ի) օգտատերերից շատերը սովորաբար նյարդայնանում են, երբ իրենց գրառումների տակ հայտնվում են անիմացիոն պատկերների շարք։ Մյուս կողմից՝ շատ օգտատերերը սիրում են մեկնաբանել նման անիմացիաներով, քանի որ դա ավելի հեշտ է, քան ճիշտ բառեր ընտրելը։
Մոսերին նաև հաստատել է, որ շուտով կլինեն ավելի շատ թարմացումներ: Մասնավորապես, Reels ծառայությունը կբարելավի երաժշտության բառերի աջակցությունը, որը հիմնված կլինի ենթագրերի ստեղծման՝ արդեն գոյություն ունեցող ծառայության վրա (ներդրվել է 2021-ին)։ Ակնկալվում է, որ էկրանի ներքևում կհայտնվի ժամանակացույց, որը թույլ կտա ավելի ճշգրիտ սինխրոնացնել տեքստը և աուդիոն:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 20-ից Meta-ն ԱՄՆ-ում Facebook և Instagram սոցիալական սոցցանցերի համար գործարկել է վճարովի վերիֆիկացիայի և «կապույտ ստուգանիշի» ծառայություն։ Վերիֆիկացված օգտահաշվի համար հարկավոր է վճարել ամսական 12 դոլար: App Store-ի և Google Play-ի միջոցով վճարելու դեպքում գինը կբարձրանա մինչև 15 դոլար, քանի որ այս ծառայությունները միջնորդավճար են գանձում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/20 22:00
Հունվարի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և ,իջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/20 19:19
Հունվարի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 20-ի բիզնես լուրերը
2026/01/20/ 22:00 -
Ավելի լավ աշխատանքային միջավայրի ձևավորումը սկսվում է «շնորհակալություն» ասելուց․ օգտակար խորհուրդներ
2026/01/20/ 21:00 -
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը` միջազգային հավաքների կենտրոն․ մարզահամալիրում տարեսկզբին մարզվում են 200-ից ավելի մարզիկներ
2026/01/20/ 20:30 -
Հունվարի 20-ի կարևոր լուրերը
2026/01/20/ 19:19 -
Քաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում և Կենտրոնական բանկում
2026/01/20/ 17:21 -
Թրամփը խոստացել է 200 % մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ
2026/01/20/ 15:56 -
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների էական մասը կպահպանվի. հնարավոր ռիսկերը՝ ՀՀ տնտեսության համար. զեկույց
2026/01/20/ 15:45 -
ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր․ ՊԵԿ
2026/01/20/ 13:12 -
Կիբերոստիկանությունը զգուշացնում է․ Հայաստանում կրկին տարածվում է WhatsApp հաշիվների զանգվածային «գողությունը»
2026/01/20/ 12:53 -
18,3 տրիլիոն դոլար՝ մի քանի ձեռքերում․ անհավասարության վտանգավոր աճը աշխարհում
2026/01/20/ 12:44
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․