Պեկինում անցկացված ռոբոտների կիսամարաթոնում մարդանման ռոբոտը հաղթահարել է 21 կմ տարածությունը 50 րոպե 26 վայրկյանում։
Արդյունքը գերազանցում է մարդկանց գործող համաշխարհային ռեկորդը, որը կազմում է մոտ 57 րոպե։
Մրցույթում հաղթած ռոբոտը ներկայացրել է Honor ընկերությունը։ Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է զգալի առաջընթաց․ մեկ տարի առաջ նույն ձևաչափում հաղթող ռոբոտը մրցուղին անցել էր ավելի քան 2 ժամում։
Միաժամանակ, մրցույթը ուղեկցվել է տեխնիկական խափանումներով․ որոշ ռոբոտներ չեն ավարտել մրցավազքը՝ ընկնելու կամ բախման պատճառով։
Կազմակերպիչների տվյալներով՝ մասնակից ռոբոտների շուրջ 40%-ը գործել է ամբողջությամբ ինքնավար ռեժիմով, իսկ մնացածը կառավարվել է հեռակառավարմամբ։
Մրցույթի արդյունքների հաշվարկում առաջնահերթություն է տրվել ինքնավար նավիգացիա կիրառող համակարգերին։
Ներկայացված արդյունքները ցույց են տալիս շարժական ռոբոտների տեխնոլոգիական առաջընթացը, հատկապես ինքնավար կառավարման և էներգաարդյունավետության ոլորտներում։

