Hermès International-ի ղեկավար Աքսել Դյուման բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում հազվադեպ բնութագրել է ժամանակակից աշխարհը՝ այն անվանելով անորոշ, բարդ և բազմիմաստ։
«Մենք չենք վերահսկում ո՛չ աշխարհաքաղաքական գործընթացները, ո՛չ էլ արժույթները, բայց կարողանում ենք գործել այս իրականության մեջ»,- նշել է նա, հավելելով, որ այսօր ճգնաժամերը կանխատեսելը գրեթե անհնար է։
Միաժամանակ Դյուման ընդգծել է, որ բացառիկությունն է մնում բրենդի հիմնական մրցակցային առավելությունը։ Անկախ տարածաշրջանից, Hermès-ի արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը բարձր է մնում շնորհիվ հազվադեպության, բարձր որակի և սահմանափակ արտադրության պատճառով։
Աշխարհաքաղաքական իրավիճակի նշել է, որ Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ ռիսկային գոտի, քանի որ հակամարտություններն ազդում են զբոսաշրջային հոսքերի վրա, սակայն հիմնական պահանջարկը այնտեղ պահպանվում է։ Տարածաշրջանի կայունացման դեպքում ընկերությունն ակնկալում է սպառողական ակտիվության վերականգնում։
Առանձին անդրադառնալով սակագների և հարկերի թեմային նշել է, որ ներմուծման մաքսատուրքերի ազդեցությունը բիզնեսի վրա ավելի փոքր է, քան Ֆրանսիայում առկա ներքին ծախսերը, այդ թվում խոշոր ընկերությունների վրա դրված հարկային բեռը։ ԱՄՆ-ում ընկերությունն արդեն բարձրացրել է գները, առանց պահանջարկի նվազման։
Դյուման նաև հիշեցրել է Hermès-ի աշխատանքի սկզբունքների մասին․ բրենդը գիտակցաբար խուսափում է ագրեսիվ մարքեթինգից՝ համարելով, որ առաջխաղացման գլխավոր միջոցը պետք է լինի հենց արտադրանքը։ Այս մոտեցման մեջ նա տեսնում է հիմնական տարբերությունը մրցակիցներից, որոնք մեծ արտադրական ծավալները փորձում են փոխհատուցել լայնածավալ գովազդային արշավներով։
Ռազմավարական ուղղություններից մեկը զգուշավոր աշխարհագրական ընդլայնումն է։ Hermès-ը ուսումնասիրում է Սաուդյան Արաբիայի շուկա մուտք գործելու հնարավորությունը, որտեղ արդեն ձևավորվել է ուժեղ հաճախորդային բազա, սակայն ընկերությունը դեռ փնտրում է համապատասխան տեղական կառուցվածք այնտեղ աշխատելու համար։
Միաժամանակ դիտարկվում են նաև Հնդկաստանը և Աֆրիկան, սակայն այդ տարածաշրջաններում զարգացումը սահմանափակվում է ենթակառուցվածքային խնդիրներով և սպառման առանձնահատկություններով։
Դյուման նաև նշել է, որ կոսմետիկայի ուղղությունն առայժմ միանշանակ չէ․ այն հաջող է բրենդի սեփական խանութներում, բայց ավելի քիչ արդյունավետ այլ վաճառքի կետերի միջոցով։
Միաժամանակ բրենդը պատրաստվում է բարձր նորաձևության շարքի մեկնարկին, որը նախատեսված է 2027 թվականին։ Սակայն, ինչպես ընդգծել է ղեկավարությունը, նախագիծը կներկայացվի միայն այն դեպքում, երբ Hermès-ը լիովին պատրաստ լինի դրան։

