Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ին

Իդրամն ու IDBank-ը կրկին գործատուների ամենամյա փառատոնին՝ Career City Fest-ին էին։

Ապրիլի 18-ին և 19-ին ընկերություններն իրենց միասնական, ինտերակտիվ ու յուրահատուկ տաղավարով դիմավորում էին ազատ հաստիքներով հետաքրքրվող այցելուներին։

Իդրամի և IDBank-ի թիմերը ներկայացրին ընկերությունների ազատ հաստիքները, որոնք բազմազան էին ինչպես մասնագիտական ոլորտների և ուղղությունների, այնպես էլ պահանջվող որակների տեսանկյունից անգամ սկսնակ մասնագետներն ու ուսանողները միշտ հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու ընկերություններում։

Իդրամի ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանի խոսքով՝ թիմում միշտ սպասված են ինչպես երկարամյա փորձ ունեցող մասնագետները, այնպես էլ թվային զարգացման հեռանկարներով հետաքրքրված ուսանողներն ու սկսնակները «Մենք միշտ շեշտում ենք, որ ցանկացած հաջողված գաղափարի և բիզնեսի առաջին հիմնասյունը մարդիկ են։ Այսօր էլ փառատոնի շրջանակում ներկայացնում ենք մեր արժեքները, նվիրումը թիմին, և թե որքան ենք կարևորում առաջին հերթին աշխատակիցների՝ մասնագիտական մեծ բարձունքների հասնելն ու նրանց զարգացումը», - ասաց Աստղիկ Զիլֆիմյանը։

IDBank-ի մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Սոնա Մանուչարյանն էլ շեշտեց, որ  աշխատակիցների շարունակական ուսուցումն ու զարգացումը IDBank-ի ռազմավարական ուղղություններից մեկն է «Այստեղ աշխատակիցներն ունեն բոլոր հնարավորությունները մշտապես նոր գիտելիքներ ստանալու և մասնագիտական աճի նոր հնարավորություններն օգտագործելու համար ինչպես Բանկի ներսում, այնպես էլ Բանկից դուրս։ Եվ արդեն 5 տարի մենք պարբերաբար մեկնարկում ենք IDream ծրագիրը ուսանողների համար, որի շրջանակում երիտասարդները թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ են ձեռք բերում բանկային ոլորտի վերաբերյալ և նրանցից շատերը համալրում են մեր թիմի կազմը։ Ուսանողները նաև վճարվում են ուսուցման ընթացքում։ Ուրախ ենք լինել ժամանակակից, զարգացող և նորարար գաղափարների համար ապահով տարածք ստեղծող գործատուներից մեկը մեր երիտասարդների համար», - ասաց Սոնա Մանուչարյանը։

Career City Fest-ի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ընկերությունները ցուցադրում են իրենց արժեքները, թիմը և արտադրանքը, ձևավորում աշխատաշուկայի միտումները և սահմանում գործատուի բրենդի չափանիշներ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


*գովազդ