Զեղչի դեպքում ո՞ր գնից է իրականացվում ապրանքի գնի նվազեցումը. ՄՊՀ-ի պարզաբանումը
Լուրեր |
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մի շարք որոշումներում և եզրակացություններում անդրադարձել է այն հարցին, թե զեղչի դեպքում որ գնից է իրականացվում ապրանքի գնի նվազեցումը,- գրում է ejc.am-ը։
Հանձնաժողովն արձանագրել է հետևյալը.
- ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գինն ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման գների միջին թվաբանականն է.
- եթե ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման համար ակցիայի մեկնարկի օրվան նախորդող ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման գնի փոփոխություն տեղի չի ունեցել, ապա «միջին գնի» հաշվարկման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նախորդող ամսվա ցանկացած օրվա վաճառքի գինը հենց ապրանքի միջին գինն է.
- կոնկրետ օրվա ընթացքում ապրանքի վաճառքի տարբեր գների առկայության դեպքում, հօգուտ ակցիա իրականացնողի, այդ օրվա վաճառքի գին է դիտարկվում ապրանքի տվյալ օրվա վաճառքի ամենաբարձր գինը.
- այն դեպքում, երբ ակցիայի մեկնարկի օրվան նախորդող ամսվա ոչ բոլոր օրերին է տվյալ ապրանքի վաճառք իրականացվել, ապա վաճառք չիրականացված օրվա համար, հօգուտ ակցիա իրականացնողի, վաճառքի գին է ընդունվում նախորդող կամ հաջորդող օրերի վաճառքի գներից ամենաբարձրը, եթե այդ օրերի վերաբերյալ գնի փոփոխության, այդ թվում՝ որևէ ակցիայի իրականացման հիմքով գնի նվազեցման վերաբերյալ Հանձնաժողովում տեղեկություններ առկա չեն.
- արձանագրված վաճառքի գինը չի դիտարկվում տվյալ օրվա ապրանքի վաճառքի գին, եթե ակցիա իրականացնողն ապացուցում է, որ այդ գնի կիրառումը պայմանավորված է ոչ խտրական, օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված առանձին խումբ անձանց հասցեագրված մարքեթինգային քաղաքականությամբ, և ակցիա իրականացնողն ակցիայի մեկնարկին նախորդող մեկ ամսվա ընթացքում ունեցել է ապրանքի դրանից բարձր գնով վաճառք կամ առնվազն վաճառքի առաջարկ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․