Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Գերմանական սպորտային հագուստ արտադրող Adidas-ը հայտարարել է, որ ակնկալում է, ԱՄՆ-ում ներմուծման ավելի բարձր մաքսատուրքերը ի վերջո կբարձրացնեն իր բոլոր ապրանքների շուկայական արժեքը։ԱՄՆ-ի կողմից Հարավարևելյան Ասիայի երկրների նկատմամբ, ինչպիսիք են Վիետնամը և Ինդոնեզիան, անսպասելիորեն բարձր ներմուծման մաքսատուրքերը, զարմացրել են սպորտային հագուստ արտադրողներին, որոնք հիմնվում էին այդ երկրներից մատակարարումների վրա՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա ԱՄՆ մաքսատուրքերի ազդեցությունը մեղմելու համար։
Adidas-ը, որը հայտնել է սպասվածից ավելի բարձր եռամսյակային վաճառքի և շահույթի մասին, հայտարարել է, որ ծախսերի աճը, ի վերջո, կհանգեցնի գների բարձրացման. սակայն հավելել է, որ ներկայումս անհնար է քանակապես որոշել կամ գնահատել դրանց ազդեցությունը իր արտադրանքի սպառողական պահանջարկի վրա։
Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը ապրիլի 29-ի դրությամբ կազմել է 210 եվրո:
McDonald’s-ը հայտնել է իր եռամսյակային արդյունքների մասին. ԱՄՆ-ում վաճառքները նվազում են արդեն երկրորդ եռամսյակն անընդմեջ՝ գրանցելով կորոնավիրուսի համաճարակից ի վեր ամենամեծ անկումը։McDonald’s-ի վաճառքները կրճատվել են 3.6%-ով, քանի որ ցանցը բախվել է անբարենպաստ եղանակային պայմանների և ավելի զգուշավոր սպառողական վարքագծի հետ։
Այս անկումը ամենամեծն է McDonald’s-ի տեղական՝ ԱՄՆ շուկայում՝ սկսած 2020 թվականի երկրորդ եռամսյակից, երբ ընկերության վաճառքները նվազել էին 8.7%-ով՝ COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով կիրառված արգելափակումների պատճառով։
Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը մայիսի 1-ի դրությամբ կազմել է 314 ԱՄՆ դոլար:
Եվրոպական առցանց նորաձևության խանութների ցանցը՝ Zalando-ն, հայտնել է առաջին եռամսյակի եկամտի մասին, որը գերազանցել է սպասվածը՝ պայմանավորված լրացուցիչ հաճախորդների ներգրավմամբ և գարնանային ու ամառային վաճառքների լավ մեկնարկով։Մարտի 31-ին ավարտված եռամսյակի ընթացքում 2.42 միլիարդ եվրոյի եկամուտը գերազանցել է վերլուծաբանների միջին՝ 2.36 միլիարդ եվրոյի կանխատեսումը։
Ակտիվ հաճախորդների թիվը հասել է նոր ռեկորդի՝ 52.4 միլիոնի, նախորդ տարվա առաջին եռամսյակի 49.5 միլիոնի համեմատ։
Zalando-ն ավելի շատ դիզայներական ապրանքանիշեր է ավելացրել իր առաջարկվող տեսականուն՝ միաժամանակ մեծացնելով ցածր գներ ներկայացնող իր հարթակները։
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․