Ապագայի նորարարություններն ու տեխնոլոգիաները. Samsung AI TV Fest
Լուրեր |
Հունիսի 26-ին The Stage by Dvin համալիրում տեղի ունեցավ Samsung AI TV Fest-ը։ Միջոցառմանը ներկայացվեց AI հեռուստացույցների 2024-ի շարքը՝ Neo QLED 8K, Neo QLED և OLED:
Հյուրերը ծանոթացան արհեստական բանականության նոր հնարավորություններին, լսեցին հրավիրված խոսնակների ելույթները և մասնակցեցին նեյրոնային ցանցերում պատկերներ ստեղծելու մաստեր կլասին Samsung-ի ինտերակտիվ տաղավարներում։ Միջոցառումը վարեց հաղորդավար Վահե Խանամիրյանը:
Վիդեոբլոգեր, հաղորդավար, ժամանակակից գրող, սցենարիստ և InstagraD նախաձեռնության հեղինակ Ռուբեն Եսայանը հյուրերի հետ կիսվեց ծրագրային ռոբոտաշինության և արհեստական բանականության էկոհամակարգերի զարգացման վերջին միտումներով։ Մասնավորապես Samsung-ի AI հեռուստացույցների նոր շարքն օգտագործում է արհեստական բանականություն՝ օգտատերերի կարգավորումները անհատականացնելու և դիտվող կոնտենտի որակը բարելավելու համար:
8K AI Upscaling Pro-ն օգտագործում է NQ8 AI Gen3 պրոցեսորի հզորությունը՝ ցածր լուծաչափով կոնտենտը բարելավելու համար մինչև 8K, մինչդեռ Adaptive AI ռեժիմը վերլուծում է օգտատերերի նախապատվությունները և ավտոմատ կերպով օպտիմալացնում յուրաքանչյուր տեսարան:
AI Motion Enhancer Pro-ի խորը ուսուցման նեյրոնային ցանցի տեխնոլոգիան վերացնում է աղավաղումը, որն առաջանում է դինամիկ կոնտենտի դեմքում, ինչպես օրինակ՝ սպորտային խաղերի դեպքում, և առանձնացնում ձայներ մեկ ձայնային ուղուց հստակության բարձրացման և դրանց բարելավման համար Active Voice Amplifier Pro-ի միջոցով, որպեսզի ունկնդիրները կարողանան հետևել երկխոսությանը նույնիսկ արտաքին աղմուկի առկայության դեպքում։
Առանձին ելույթով անդրադարձ կատարվեց տեղեկատվական անվտանգությանը, որը հատկապես արդիական է «սմարթ» սարքերի կանոնավոր կիրառության պայմաններում։ Մեդիա փորձագետ, CyberHub ընկերության համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը խոսեց տեխնոլոգիաների կարևորության և սկզբունքների մասին, որոնք ապահովում են տվյալների պաշտպանությունը համացանցում, օրինակ՝ սթրիմինգային ծառայությունների կոնտենտ դիտելիս։
Samsung հեռուստացույցներն ապահովում են տվյալների բազմաստիճան պաշտպանություն Samsung Knox տեխնոլոգիայի շնորհիվ: Այն իրականացնում է գաղտնագրում սարքերի միջև տեղեկատվություն փոխանցելիս, արգելափակում է ֆիշինգ կայքերը ինտերնետ բրաուզերում և արտահոսքերը ներկառուցված հավելվածներում, բրաուզերներում կամ երրորդ կողմի ռեսուրսներում կոնտենտ դիտելիս:
Ժամանակակից աշխարհում բնակելի և աշխատանքային տարածքների ձևավորման մոտեցումը անքակտելիորեն կապված է տեխնոլոգիական ֆունկցիոնալության հետ: Նորարարական և ժամանակակից նախագծերի ստեղծման մեջ մասնագիտացած Ստորակետ ճարտարապետական արվեստանոցի համասեփականատեր և գլխավոր գործադիր տնօրեն Մերուժան Մինասյանը Samsung AI TV Fest-ի հյուրերին պատմեց խելացի տան տեխնոլոգիաների ժամանակակից հնարավորությունների մասին։
2024 թվականին Samsung հեռուստացույցները դառնում են տան կարևոր բաղադրիչ։ Ներկառուցված Internet of Things (IoT) հանգույցը Zigbee-ի աջակցությամբ ապահովում է խելացի սարքերը ուղղակիորեն հեռուստացույցին միացնելու և կառավարելու հնարավորություն: SmartThings հավելվածի միջոցով օգտատերերին հասանելի են մի շարք գործառույթներ հարմարավետ կյանքի համար՝ անձնական մարզումից մինչև տեսազանգեր և համակարգչի հեռակառավարում՝ մեկ ինտերֆեյսի միջոցով:
https://youtu.be/HFDeuVjiF5k
Samsung AI TV Fest-ի շրջանակներում նկարչուհի Արևիկ Առաքելյանը արվեստի լեզվով բարձրացրեց կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության կարևորագույն խնդիրը՝ ստանալով արվեստի գործ դժվար վերամշակվող տարրերից՝ պլաստիկից և մարտկոցներից: Մշակելով նոր ապրանքներ՝ Samsung-ը ցուցաբերում է ոչ միայն նորարարական մոտեցում, այլ նաև էկո լուծումներ:
Սարքերն արտադրվում են մասնակի վերամշակված պոլիմերներով, իսկ փաթեթավորումը պատրաստվում է վերամշակվող նյութերից, առանց սեղմակների և նվազագույն տպագրությամբ: Samsung-ի նոր հեռուստացույցների կառավարման վահանակները լիցքավորվում են արհեստական, բնական լույսից կամ USB Type-C պորտի միջոցով՝ առանց ալկալային մարտկոցների օգտագործման պահանջի։
Միջոցառման ավարտին հյուրերը մասնակցեցին MidJourney-ի օրինակով նեյրոնային ցանցերում պատկերներ ստեղծելու մաստեր կլասին: «Manuk Alexanyan x Samsung» համագործակցության արդյունքում ստեղծվեց սահմանափակ քանակությամբ շապիկներ: Դիզայներ Մանուկ Ալեքսանյանը Samsung AI Fest-ի համար մշակել էր բացառիկ շաբլոն, որին ավելացնելով իր ստեղծած պատկերը յուրաքանչյուր հյուր հնարավորություն ստացավ իր համար ստեղծել անհատականացված շապիկ՝ որպես հուշ։
Samsung Electronics Co., Ltd-ի մասին
Samsung-ը ոգեշնչում է աշխարհը և ձևավորում ապագան նորարար գաղափարների և տեխնոլոգիաների միջոցով: Ընկերությունը վերափոխում է հեռուստացույցների, սմարթֆոնների, դյուրակիր սարքերի, պլանշետների, սարքավորումների, ցանցերի և հիշողության կրիչների, բարձր ինտեգրման սխեմաների, կիսահաղորդիչների և LED լուծումների մասին ավանդական պատկերացումը և թույլ է տալիս սարքերի անխափան միացում իր SmartThings էկոհամակարգին:
Ընկերության վերջին թարմացումներին ծանոթացե՛ք Samsung Newsroom կայքում։ Բաժանորդագրվե’ք samsung.arm և Samsung Armenia սոց. ցանցերի պաշտոնական էջերին՝ ընկերության վերջին նորություններին տեղեկանալու համար:
Միջոցառման կազմակերպիչ McCann Yerevan միջազգային մարքեթինգային ընկերություն: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․