Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Իդրամը՝ էլեկտրոնային առևտրի զարգացման համագործակցության պանելային քննարկման մասնակից

Հնս 10, 2025 13:44
15

Առցանց առևտրի զարգացմանը զուգահեռ ներդրվում են նաև վճարման նոր եղանակներ՝ ձևավորելով նորարարական և հարմարավետ ֆինանսական էկոհամակարգ։ Հայաստանում այս փոփոխությունների առաջամարտիկներից է Իդրամ ընկերությունը։

Իդրամը մասնակցում էր Երևանում անցկացվող Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովին, որտեղ քննարկվող հիմնական թեմաներից մեկը էլեկտրոնային առևտրի զարգացման ճանապարհին փոխգործակցության կարևորությունն էր։

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշեց, որ ընկերությունն այս պահին ներկայացված է ավելի քան 25․000 առևտրային կետերում, որոնցից 1000-ից ավելին էլեկտրոնային առևտրի հարթակներ են՝ թե՛ հայկական, թե՛ միջազգային․ «Դասական բանկային էքվայրինգին փոխարինելու են գալիս ավելի ճկուն և ընդգրկուն լուծումներ, օրինակ՝ Իդրամի Checkout-ը։ Այն առաջարկում է մուլտիֆունկցիոնալ լուծումներ, որտեղ վճարողը կարող է Իդրամի միջոցով կոնկրետ հարթակին կցել և՛ բանկային քարտը, և՛ հաշիվը, նաև BNPL (Buy Now Pay Later)-ը՝ «Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» տարբերակը և այլ լուծումներ», — ասաց նա։   

Իդրամի Checkout-ի միջոցով անձը վաճառակետի կայքում հնարավորություն է ստանում վճարել կա՛մ banking.idram.am հարթակի միջոցով, կա՛մ վճարել՝ սքանավորելով կայքում ձևավորված QR կոդը իր Idram&IDBank հավելվածով։ Իսկ որևէ առցանց խանութի հավելվածով վճարում կատարելիս անձը ընտրում է վճարել Իդրամով տարբերակը, ինչից հետո ավտոմատ բացվում է Իդրամի հավելվածը՝ վճարման էջով, որտեղ ընդամենը պետք է ընտրել վճարման աղբյուրն ու վճարել։

Wildberries–ի միջազգային զարգացման տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը էլեկտրոնային առևտրի զարգացման գործում կարևոր է համարում վճարային հարթակների դերը. «Սա այն ոլորտն է, որտեղ զարգացումն անընդհատ է։ Այսինքն՝ ամեն օր հայտնվում են նոր լուծումներ, որոնք պետք է ներդնել, զարգացնել և կիրառել: Մենք արդեն ապահովում ենք մեր գնորդների համար այն հնարավորությունը, որ նրանք կարող են պատվիրել ապրանքը և տեսնել գինը այն արժույթով, որը հարմար է իրենց, և վճարել նույն արժույթով՝ առանց մտահոգվելու տրանզակցիաների մանրամասներով», — ասաց նա։

Հայաստանում Վայլդբերիզը համագործակցում է նաև Իդրամի հետ:

Իդրամի առաջարկած լուծումները ոչ միայն ավելի արագ են, այլև՝ մատչելի։ Օգտվելով Rocket Line թվային ապառիկից՝ վաճառողներն ու գնորդները կարող են ավելացնել իրենց վաճառքի և գնումների ծավալները։

«Իդրամ ունենալը բիզնեսի համար այսօր ժամերի հարց է՝ մի քանի էջանոց API-ի միջոցով։ Ինչպես նաև ներդնելուց հետո արդեն Իդրամով վճարումներ ստանալը և Rocket Line թվային ապառիկով վճարումներ անելը վայրկյաններ է տևում, ինչը հեշտացնում և արագացնում է գործընթացը թե՛ վաճառողների, թե՛ գնորդների համար», — ասաց Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։

Ի դեպ, կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ են ուղղում «Մի դրամի ուժը» բարեգործական նախաձեռնությանը։ Իդրամը փոխում է Հայաստանի առցանց վճարումների մշակույթը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բիզնեսների և սպառողների համար։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

*գովազդ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: