Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Tesla-ի բաժնետոմսերը նվազել են՝ պայմանավորված Եվրոպայում պահանջարկի հետ կապված խնդիրներով. հունվարին վաճառքի ծավալը կրճատվել է 45%-ով։Եվրոպայում գրանցվել է ընդամենը 9945 միավոր Tesla-ի վաճառք, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 18161-ի համեմատ: Միևնույն ժամանակ, էլեկտրական մեքենաների ընդհանուր վաճառքն աճել է 37.3%-ով, ինչը ցույց է տալիս, որ առհասարակ էլեկտրական մեքենաներիի պահանջարկը մեծ է եղել։ Tesla-ի բաժնետոմսերը մեկ օրվա ընթացքում նվազել են 8.4%-ով, իսկ տարվա սկզբից՝ 25%-ով. ընկերության շուկայական կապիտալը պակաս է 1 տրիլիոն դոլարից:
Tesla-ի վաճառքի անկման պատճառներից է Model Y-ը, որը թարմացման փուլում է, ինչը նշանակում է, որ հաճախորդները կարող են սպասել ավելի նորացված տարբերակին: Նոր մրցունակ մոդելները Volkswagen-ից, Renault-ից և չինական SAIC Motor-ից նույնպես վատ վաճառքներիի պատճառ են դարձել: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը փետրվարի 25-ի դրությամբ կազմել է 302.80 ԱՄՆ դոլար:
Adidas-ը հայտնել է 3-րդ եռամսյակի վաճառքի աճի մասին, որը գերազանցել է սպասելիքները՝ պայմանավորված Yeezy-ի մնացորդային միավորների վաճառքով. միևնույն ժամանակ ընկերությունը շեշտել է գալիք տարում սպասվող եկամուտների ավելի դանդաղ աճի մասին։ Եռամսյակի կտրվածքով գերմանական ապրանքանիշը գրանցել է եկամուտների 19% աճ՝ 5.97 մլրդ եվրո։Ամբողջ տարվա վաճառքներն աճել են 12%-ով մինչև 23.7 մլրդ եվրո՝ ակնկալվող 23.5 մլրդ եվրոյի դիմաց: Գործառնական շահույթը 2024 թվականին կազմել է 1.34 միլիարդ եվրո՝ կանխատեսված 1.27 միլիարդ եվրոյի դիմաց: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը մարտի 4-ի դրությամբ կազմել է 236 եվրո։
Costco-ի երկրորդ եռամսյակի վաճառքները գերազանցել են վերլուծաբանների սպասելիքները, սակայն ծախսերի աճով պայմանավորված՝ եկամուտը նվազել է:Տարեկան կտրվածքով ընկերության եկամուտը աճել է 9%-ով՝ մինչև $63.72: Չնայած դրան, Costco-ի զուտ եկամուտը, որը կազմել է 1.79 մլրդ դոլար կամ 4.02 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց, չի արդարացրել սպասումները: Ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 1.5%-ով՝ մեկ բաժնետոմսի դիմաց մարտի 6-ի դրությամբ կազմելով 1026 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/03 22:00
Ապրիլի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/03 19:19
Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 4-ի կարևոր լուրերը
2026/04/04/ 22:00 -
Ապրիլի 3-ի կարևոր լուրերը
2026/04/03/ 22:00 -
Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
2026/04/03/ 19:19 -
Կողք կողքի՝ IDBank-ի հետ․ արցախցի 103 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցում
2026/04/03/ 18:28 -
Կառավարման սխալներ, որոնք քանդում են ամբողջ համակարգը
2026/04/03/ 17:33 -
Գնաճը Հայաստանում. 2026թ. մարտին արձանագրված ցուցանիշները
2026/04/03/ 17:02 -
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը
2026/04/03/ 17:00 -
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև 100% մաքսատուրք դեղերի ներմուծման վրա
2026/04/03/ 16:36 -
ԱՄՆ-ը քննարկում է Հայաստանի հետ հանքարդյունաբերության և երկրաբանական ոլորտում համագործակցության ընդլայնումը
2026/04/03/ 16:33 -
Ինչ խախտումներ է բացահայտել ՍԱՏՄ-ն ձվի շուկայում
2026/04/03/ 16:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 4, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.