Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր. ՊԵԿ

Մյս 8, 2024 14:25
104

ՊԵԿ-ը հիշեցնում է ֆիզիկական անձանց, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար պետք է վճարել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկ (մանրամասներն՝ այստեղ) և ներկայացնել տարեկան հաշվարկ-հայտարարագիր։ Ի դեպ, 2023 թվականի համար եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնել հարկային գործակալ չհանդիսացողից ստացվող վարձակալական վճարների մասով։

Անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը ևս ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով։ Հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։

Ինչպե՞ս մուտք գործել համակարգ

Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգից օգտվելու համար պետք է նախօրոք իրականացնել անձի նույնականացում, ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն և մուտք գործել համակարգ՝ https://self-portal.taxservice.am/ հղումով։

Եթե անձը ՀՀ քաղաքացի է, ապա մուտքն իրականացվում է «Ես եմ» համակարգի միջոցով, իսկ օտարեկրյա քաղաքացիների դեպքում՝ բացառապես հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) ու մուտքանուն-գաղտանաբառով։

Անհրաժեշտ է հիշել, որ օտարերկրյա քաղաքացիները համակարգի հասանելիությունը պետք է ստանան Պետական եկամուտների կոմիտեից՝ www.e-request.am հարթակի միջոցով, ապա մուտք գործեն համակարգ ՀՎՀՀ-ով և մուտքանուն-գաղտանաբառով։ Մանրամասներն` այստեղ։

Ինչպե՞ս լրացնել հաշվարկ-հայտարարագիրը

Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Հայտարարագրեր» բաժին, ապա ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը։

Առաջին քայլով պետք է ընտրել հաշվարկ-հայտարարագիրը լրացնելու տարեթիվը, ապա հայտարարատու հանդիսանալու հիմքը։ Այն դեպքում, երբ քաղաքացին հայտարարատու չէ, բայց հաշվետու տարում ունեցել է վարձակալությամբ հանձնած անշարժ գույք՝ անհրաժեշտ է նշել «Չեմ հանդիսանում հայտարարատու» կետը։

Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու դեպքում պարտադիր լրացման ենթակա է երրորդ բաժինը, որը վերաբերում է հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտներին։ Քաղաքացին տվյալ բաժնի «Վարձավճար» դաշտում պետք է լրացնի հաշվետու տարվա ընթացքում ստացած վարձավճարների հանրագումարը, իսկ եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։

Հարկային տարվա ընթացքում ստացված, այդ թվում՝ հարկային գործակալներից ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը  գե­րազանցելու դեպքում հաշվարկ-հայտարարագրի երրորդ բաժնում՝ «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» դաշտում պետք է լրացնել վարձակալական վճարների հանրագումարի 60 մլն դրամը գերազանցող մասի գումարը, որի համար եկամտային հարկը ևս հաշվարկում է ինքնաշխատ:

Պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցել» կոճակը և հինգերորդ բաժնի «Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկ» դաշտում ինքնաշխատ կլրացվի վճարման ենթակա եկամտային հարկի գումարը։

Ինչպե՞ս ստորագրել և հանձնել հաշվարկ-հայտարարագիրը

Լրացված հաշվարկ-հայտարարագիրը պետք է ստորագրել էլեկտրոնային տարբերակով՝ ընտրելով ստորագրության տեսակը՝ նույնականացման քարտ, բջջային ստորագրություն կամ CoSign։ Օտարերկրյա քաղաքացիների համար հասանելի է էլեկտրոնային ստորագրության երկու տեսակ՝ CoSign և CoSign Non Resident տարբերակները։ Վերջին քայլով՝ ստորագրված փաստաթուղթն ուղարկելու համար անհրաժեշտ է սեղմել «Հանձնել ՊԵԿ» կոճակը։

Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար ֆիզիկական անձը կարող է տարվա ընթացքում ստացած իր եկամուտները նախօրոք լրացնել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի գլխավոր էջի «Եկամուտներ» բաժնում։ Համակարգից օգտվելու ընթացքում հարցեր ունենալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել առցանց օգնականին։