Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի հավաքականին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է
Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
Աշխարհի ամենաթանկ կովն աճուրդում վաճառվել է ավելի քան 4 մլն դոլարով
Վրաստանում ձերբակալել են խարդախների, որոնք մոտ 3,1 մլն եվրոյի վնաս են պատճառել օտարերկրացիների
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին
Հայաստանը մասնակցում է «Riga Food 2024»-ին ցուցահանդեսին
Հայաստան է ժամանելու Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը
Դատարանը Նյու Յորքում երկրորդ անգամ հետաձգել է Թրամփի դեմ մեղադրանքի կայացումը
Երևանի ավագանու նիստում կքննարկվի ավագանու 3 անդամի լիազորությունների դադարեցման հարցը
Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում նոր արծաթե հուշադրամ. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ալավերդիում կայացել է Սանահինի կամրջի բացման արարողությունը
Սեպտեմբերի 7-ից 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը
Ալբերտ Ազարյանի տարելիցին բացվել է նրա բրոնզաձույլ արձանը
Զինա Չալիկյանը նշանակվել է Ազգային ժողովի նախագահի օգնական
Կրիպտոմիլիոնատերերի թիվն աճել է 95%-ով մեկ տարվա ընթացքում
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները որակել է «ցեղասպանական»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը
Եվրահանձնաժողովի փոխնախագահը կայցելի Երևան՝ մասնակցելու ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման երկխոսությանը

Վարկի տակ․ Վարկավորման միտումները ըստ ճյուղերի. tvyal.com

Հնս 7, 2024 16:54
54
ADS

Մեր հետազոտությունների շրջանակում մենք ընդգծել ենք տնտեսության որոշ հիմքային խնդիրներ, որոնք տնտեսության և արտահանման ընդհանրացված տվյալների աճի ֆոնին ցույց են տալիս Հայաստանի տնտեսության իրական վիճակը։

Մենք ցույց ենք տվել որ․

* տնային տնտեսությունները իրականում աղքատացել են վերջին շրջանում [2],
* ապրուստի տեսանկյունից Երևանը նույնիսկ Մոսկվայից թանկ է [3],
* այս պահին առկա է կապիտալի արտահոսք [4],
* ՀՀ արտահանման 75 տոկոսը ոսկու և ադամանդների վերաարտահանում է [5],
* վերջինը միակ ուղղությունն է որը ապահովում է արտահանման աճը [5],
* ինչպես նաև ՀՆԱ-ի աճը իրական տնտեսության ու արտահանման անկման ֆոնին [6],
* էլեկտրականության արտադրությունը ու արտահանումն է անկել [7],
* առկա է տուրիստական և ՏՏ ծառայությունների անկման միտում [8]։

Փաստացի իրական տնտեսությունը անկում է ապրում։ Այս ամենի ֆոնին բավականին մտահոգություն է առաջացնում ՀՆԱ-ի և արտահանման ցուցանիշների շարունակական ուրճացված աճը` իրական տնտեսության անկման ֆոնին։

Այլ հավասար պայմաններում սպասվում է, որ Հայաստանի 2024 թվականի արտահանումը լինելու է մոտ մոտ 16-18 մլրդ դոլար [5], որից մեր մեթոդաբանությամբ գնահատված [9] վերաարտահանումը լինելու է մոտ 85 տոկոս (զուտ արտահանումը կազմելու է մոտ 2.8 մլրդ դոլար), համեմատած 2021 թվականի, երբ արտահանումը 3 մլրդ դոլար էր, որից մեր մեթոդաբանությամբ գնահատված վերաարտահանումը ընդամենը 6 տոկոս։

2023 թվականին արտահանումը գրանցեց սրընթաց աճ։ Այս տարի արտահանվել է 5.4 մլրդ դոլար ապրանք, որից մեր գնահատականով վերաարտահանումը կազմել է 26 տոկոս։ 2023 թվականին արտահանումը կազմել է 8.4 մլրդ դոլար, գնահատված վերաարտահանումը՝ 49 տոկոս կամ գրեթե 2 անգամ։ Ինչպես նշեցինք, 2024 թվականին սպասվում է, որ արտահանումը կազմելու է 16-18 մլրդ դոլար, որից վերաարտահանումը լինելու է մոտ 85 տոկոս։

Փաստացի այս պահին տնտեսական աճը պայմանավորում է միայն Ռուսատանից եկող արտաքին ազդակներով ու, եթե Ռուսաստանից ոսկու վերաարտահանումը խզվի կամ միջազգային դրության կտրուկ փոփոխություն լինի, ապա Հայաստանի տնտեսական ընհանրական ցուցանիշների աճի ապահովումը դժվար կլինի իրականացնել։ Այս վերլուծությունում մենք կուսումնասիրենք դրամավարկային քաղաքականության որոշ ցուցանիշներ, որոնք նույնպես ընդգծում են տնտեսությունում առկա խնդիրները։

Գծապատկեր 1.

Առաջին գծապատկերում ներկայացված է առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերը` ըստ ոլորտների։ Ինչպես երևում է, արդյունաբերության ոլորտին տրամադրվող արտարժույթով վարկերը 2021 թվականից ունեն անկման միտում։ 2020 թվականի դեկտեմբերին արդյունաբերության ոլորտին տրամադրվել էր 484 մլրդ դրամին համարժեք արտարժույթով վարկ, 2023 թվականի ապրիլին` արդեն 255 մլրդ դրամ։

Այս շրջանում անկումը կազմել է 47 տոկոս։ Այս ոլորտին ՀՀ դրամով տրամադրված վարկերը նույնպես ունեն անկման միտում, որը սկսել է 2023 թվականի սկզբից։ Այս հանգամանքը վկայում է նրա մասին, որ իրական արդյունաբերությունը այս պահին նվազում է։

Զարհուրելին այն է, որ ՀՆԱ-ի աճի և տնտեսական ակտիվության հիմնական աճը վերջին շրջանում ապահովել է հենց արյունաբերությունը, որի մեծ մասը պաշտոնապես պայմանավորված է ոսկու արտադրությամբ, որը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների վերջին ամսիներին գրանցած զգալի վերաարտահանման արդյունքն է։

Առևտրի ոլորտին արտարժույթով տրամադրվող վարկերը նույնպես ունեն անկման միտում, սակայն սա կոմպենսացվում է դրամով տրամադրվող վարկերով, որը դրական է։ Գյուղատնտեսության վարակավորումը, ինչպես առևտրի ոլորտը, նույնպես ունի որոշակի դրական միտում, այստեղ արտարժույթով վարկերը նվազել են, իսկ ՀՀ դրամով վարկավորումը բավականին աճ է արձանագրել։

Գյուղատնտեսության ոլորտին դրամով տրամադրված վարկերը 2022 թվականից գրեթե կրկնապատկվել են։ Շինարարության վարկավորումը և՛ դրամով, և՛ արտարժույթով աճում է, որը նույնպես ցույց է տալիս որոշակի դրական միտում։ 2020 թվականից այս ոլորտին դրամով տրամադրված վարկերը աճել են ավելի քան 3 անգամ, իսկ արտարժույթով՝ 1.5 անգամ։

Գծապատկեր 2.

Որոշակի մտահոգություն է առաջացնում հիպոթեքային և սպառողական վարկերի կտրուկ աճը, որը գրանցվել է վերջին շրջանում։ ՀՀ դրամով տրամադրված հիպոթեքային վարկերը 2024 թվականի ապրիլի դրությամբ գերազանցել են 1 տրիլիոն դրամը։ 2023 թվականի վերջի դրությամբ այս ցուցանիշը կազմում էր 951 մլն դրամ, իսկ ՀՆԱ-ն` 9505 մլն դրամ, այսպես հիպոթեքային վարկեր ՀՆԱ հարաբերությունը արդեն կազմում է 10 տոկոս և ունի հստակ աճի միտում, համեմատած 2018 թվականի, երբ հիպոթեքային վարկեր ՀՆԱ հարաբերությունը կազմում էր 2.5 տոկոս։

Ինչպես երևում է գծապատկերում, սպառողական վարկեր ՀՆԱ հարաբերությունը նույնպես ունի աճի միտում։ Հաջորդ գծապատկերը ցույց է տալիս բանկային վարկերի տեսակարար կշիռը` ըստ ճյուղերի։ 2018 թվականին ընդհանուր վարկերի 20.3 տոկոսը տրվում էր արդյունաբերությանը, 17.1 տոկոսը` առևտրին։ 2023 թվականին այս ցուցանիշների տեսակարար կշիռը նվազել է համապատասխանաբար 11.8 տոկոս և 13.3 տոկոս։

Փոխարենը աճել է սպառողական և հիպոթեքային վարկերի տեսակարար կշիռը։ 2018 թվականին հիփեոթեքային վարկերը կազմում էին ընդհանուր վարկերի 10 տոկոսը, իսկ 2023-ին` արդեն 25 տոկոսը։ Այս երկու վարկերը միասին 2018 թվականին ընդհանուր վարկերի 37.5 տոկոսն էին, իսկ 2023-ին` արդեն 50.3 տոկոսը։

Գծապատկեր 3.

Հետաքրքիր է նաև ուսումնասիրել բանկային վարկավորումը` ըստ ՀՆԱ-ի արտադրության, ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ՏԳՏԴ խմբ.2): Ինպչես երևում է, 2023 թվականի վերջին տնտեսությանը ըստ տարբեր ճյուղերի տրամադրված ընդհանուր վարկերը կազմել են 2.7 տրիլիոն դրամ, որը 11.8 տոկոսով ավել է 2022 թվականի 2.3 տրիլիոն դրամ ցուցանիշից։

Սակայն, ինչպես երևում է գծապատկերում, արդեն առկա է վարկավորման անկման միտում։ Վերջին անգամ այսպիսի անկման միտում առկա էր 2021 թվականի սկզբից, երբ ընդհանուր տրամադրված վարկերը կրճատվեցին 9.2 տոկոսով, որը հիմնականում 2020 թվականի -7.2 տոկոս տնտեսական անկման հետևանք էր։ Նույն տենդենցը նկատվում է 2024 թվականի սկզբից, որը նույնպես վկայում է տնտեսությունում առկա առանցքային խնդիրների մասին։

Գծապատկեր 4.

Ընդհանուր վարկավորման անկման տենդենցը մտահոգիչ է, և վկայում է, որ տնտեսությունում առկա է վարկավորման նվազում, ինչպես նաև տնտեսական կրճատման տենդենցների մասին։ Ինչպես ցույց ենք տվել մեր նախորդ հետազոտություններում, այս պահին արտահանման աճը ապահովում է հիմնականում ոսկու և ադամանդների` Ռուսաստանից դեպի ՄԱԷ և Հոնկոնգ վերաարտահանումը (գրեթե 9 անգամյա աճ մեկ տարում), ինչպես նաև որոշ չափով տեքստիլի և հանքաքարի արտահանումը։

Բոլոր այլ, ինչպես նաև ավանդական ճյուղերում առկա է արտահանման, ինչպես նաև որոշակի վարկավորման անկում։ Սա վկայում է նրա մասին, որ 2024 թվականի բյուջեով պլանավորած 7 տոկոս տնտեսական աճը, ընդհանուր իրական տնտեսության անկման ֆոնին, կարելի է ապահովել հիմնականում ոսկու Ռուսաստանից վերաարտահանման տենդի շարունակությամբ, որը արտաքին գործոն է։

Գծապատկեր 5.

* Այս և մեր բոլոր այլ վերլուծությունների տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրներից։ Հաշվարկները ամբողջությամբ հասանելի են github-ում, դրանք կարելի է ստուգել` այցելելով github-ի [10] մեր էջը, որտեղ տրված են տվյալները, հաշվարկների և գծապատկերների կոդը։

tvyal.com

Մեկնաբանություն