Ներդրումային ոլորտն այսօր 07.05.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքնսերը երկուշաբթի օրը դրական են փակվել․ Dow Jones Industrial Average-ն աճել է 0,46%-ով հասնելով 38852,27 կետի։ S&P 500-ի արժեքն աճել է 0,99%-ով հասնելով 5180,74 կետի։ S&P 500 ինդեքսի ֆյուչերսները երեքշաբթի օրը աճում են 0,04%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 0,05%-ով հասնելով 38870 կետի, կորեական KOSPI-ն աճում է 2,03%-ով հասնելով մինչև 2730,86 կետի, չինական Shanghai Composite ավելացել է 0,21%-ով հասնելով 3147,36 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ Չինաստանում ծառայությունների մատուցման ոլորտում ակտիվության ինդեքսը՝ հաշվարկված Caixin/S&P Global-ի կողմից, ապրիլին կազմել է 52,5՝ մարտի 52,7-ի դիմաց։
2․ S&P Global Ratings կազմակերպությունը բարձրացրել է Թուրքիայի երկարաժամկետ արտարժույթի և տեղական արտարժույթի վարկանիշները՝ “B”-ից “B+”: Վարկանիշի կանխատեսումները «դրական են»։
3․ Ավստրալիայի պահուստային բանկը որոշում է կայացրել թողնել տոկոսադրույքը տարեկան 4,35% մակարդակում։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինը նվազում է` մեկ ունիցայի դիմաց վաճառվում $2319-ից ցածր։ Նավթային գնանշումները երկուշաբթի շարունակում են աճել։ Այժմ Brent ապրանքնիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց գտնվում է $83,4-ից բարձր, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $78,5 է։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Berkshire Hathaway-ի զուտ շահույթը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է $12,7 մլրդ` 2023 թվականի նույն ժամանակահատվածի $35,5 մլրդի համեմատ: Berkshire-ի ներդրումային եկամուտը կազմել է $1,48 մլրդ՝ նախորդ տարվա $27,44-ի համեմատ։ Գործառնական եկամուտը, որը համարվում է ավելի ներկայացուցչական և որը հաշվի չի առնում ներդրումից չկայացած օգուտները/կորուստները, տարեկան կտրվածքով ավելացել է 39%-ով հասնելով ռեկորդային $11,22 մլրդ-ի։ Եկամուտն ավելացել է մինչև $89,87 մլրդ (+5,2% Տ/Տ)։
2․ Լրատվամիջոցների տվյալներով, էներգետիկ հսկա Shell-ը բանակցություններ է տանում Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերության՝ Saudi Aramco-ի հետ, Մալազիայում գազալցակայանների վաճառքի համար։ Գործարքի գումարը կարող է հասնել $1մլդ-ի։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․