Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում 34-րդն է
Լուրեր |
«Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը, որում ներկայացրել է անվտանգության, բիզնես միջավայրի, տուրիզմի, առողջապահության, բնական ռեսուրսների, մարդկային ռեսուրսների ու աշխատանքային շուկայի և մի շարք այլ բաղադրիչներով 136 երկրի վարկանիշը:
Ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Ֆինլանդիան, որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Իսլանդիան, Օմանը, Հոնկոնգը, Սինգապուրը, Նորվեգիան, Շվեյցարիան, Ռուանդան, Կատարը, Պորտուգալիան, Լյուքսեմբուրգը, Նոր Զելանդիան, Ավստրիան, Էստոնիան, Շվեդիան, Սլովենիան, Իսպանիան և այլն:
Հայաստանի հարևան երկրներից Իրանն անվտանգության առումով 87-րդն է, Վրաստանը` 29-րդը, Թուրքիան` 116-րդը: Անվտանգության մակարդակի բաղադրիչով աղյուսակում բավականին հետ է Ռուսաստանը, որը 109-րդն է:
Տուրիզմի բաղադրիչով Հայաստանը «Համաշխարհային տնտեսական ֆորում»-ի հրապարակած աղյուսակում 84-րդն է: Աղյուսակը գլխավորում է Իսպանիան, որին համապատասխանաբար հաջորդում են Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան, Հոնկոնգը, Ավստրիան, Սինգապուրը, Պորտուգալիան, Չինաստանը, Նոր Զելանդիան և այլն: Զբոսաշրջության բաղադրիչով Հայաստանի հարևան Վրաստանը 70-րդն է, Ադրբեջանը` 71-րդը, Իրանը` 93-րդը, Թուրքիան` 44-րդը: Ռուսաստանը տուրիզմի բաղադրիչով աղյուսակի 43-րդ հորիզոնականում:
Բիզնես միջավայրի բաղադրիչով Հայաստանը կազմակերպության հրապարակած վարկանիշային աղյուսակում 39-րդն է: Աղյուսակը գլխավորում է Հոնկոնգը, որին համապատասխանաբար հաջորդում են Սինգապուրը, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Լյուքսեմբուրգը, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իռլանդիան, Բահրեյնը, Նիդեռլանդները, Դանիան և այլն: Հայաստանի հարևան Վրաստանը բիզնես միջավայրի բաղադրիչով 22-րդն է, Թուրքիան` 63-րդը, Ադրբեջանը` 57-րդը, Իրանը` 79-րդը:
Առողջապահության բաղադրիչով կազմակերպության հրապարակած վարկանիշային աղյուսակում Հայաստանը 48-րդն է: Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, որին համապատասխանաբար հաջորդում են Լիտվան, Ավստրիան, Բելգիան, Ռուսաստանը, Ղազախստանը, Չեխիան, Ուկրաինան, Հունգարիան, Բուլղարիան, Հունաստանը, Հոնկոնգը, Շվեյցարիան, Ֆրանսիան և այլն: Հայաստանի հարևան Վրաստանը 36-րդն է, Ադրբեջանը` 37-րդը, Թուրքիան` 64-րդը, Իրանը` 93-րդը:
Մարդկային ռեսուրսների և աշխատաշուկայի բաղադրիչով Հայաստանը վարկանիշային աղյուսակի 45-րդ հորիզոնականում է: Աղյուսակը գլխավորում է Իսլանդիան, որին համապատասխանաբար հաջորդում են Շվեյցարիան, Դանիան, Նորվեգիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան, Շվեդիան, Ավստրիան, Նոր Զելանդիան, Նիդեռլանդները, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն և այլն: Վրաստանն աղյուսակում 51-րդն է, Ադրբեջանը` 30-րդը, Թուրքիան` 94-րդը, Իրանը` 105-րդը:
Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում պատրաստվածության բաղադրիչով Հայաստանն աղյուսակում զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Հոնկոնգը, որին համապատասխանաբար հաջորդում են Դանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը, Կորեայի Հանրապետությունը,մ Լյուքսեմբուրգը, Ճապոնիան, Իսլանդիան, Էստոնիան, Նիդեռլանդները և այլն: Վրաստանն աղյուսակում 67-րդն է, Ադրբեջանը` 50-րդը, Թուրքիան` 72-րդը, իսկ Իրանը` 94-րդը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Խմբային տուրերի պահանջարկը դեպի Հայաստան նվազել է ավիատոմսերի գների աճի պատճառով. ՌՍՏ
2026/01/03/ 13:00 -
Հունվարի 2-ի կարևոր լուրերը
2026/01/02/ 20:27 -
Իսկական առաջնորդ դառնալու ճանապարհը․ ինքնության բացահայտում
2026/01/02/ 18:45 -
Կալանավորվել է Մեղրիի մաքսակետի ղեկավարը
2026/01/02/ 14:22 -
Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը
2026/01/02/ 14:18 -
Հունվարի 1-ի կարևոր լուրերը
2026/01/01/ 20:23 -
Տարեսկզբին նպատակներ դնելու ճիշտ տարբերակը․ առաջնահերթություննե՞ր, թե՞ ցանկություններ
2026/01/01/ 18:34 -
Դեկտեմբերի 31-ի կարևոր լուրերը
2025/12/31/ 20:24 -
Պրոդուկտիվ մնալու բանաձևը՝ Ամանորի օրերին․ տոնական խորհուրդներ աշխատանքի և կյանքի հավասարակշռության համար
2025/12/31/ 16:51 -
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
2025/12/30/ 22:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 2025 Թ.