500.000 եվրոյի ներդրում՝ Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացման համար
Լուրեր |
Շրջանաձև տնտեսության ոլորտում հայաստանյան ամենամեծ նախագիծը՝ «CirculUP!» ծրագիրը դեկտեմբերին ամփոփում է եռամյա գործունեության արդյունքներն ու ոլորտի գործընկերների հետ նախանշում ոլորտի զարգացման միտումներն ու հեռանկարները:
Ծրագիրն իրականացրել է Իմփաքթ Հաբ Ցանցը՝ Իմփաքթ Հաբ Երևանի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Երեք տարի առաջ մեկնարկած «CirculUP!»-ի նպատակը Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացումն էր՝ ոլորտի դերակատարների կարողությունների զարգացման և հանրային իրազեկության բարձրացման միջոցով: Ծրագիրը կոչված էր լուծել ժամանակի ամենահրատապ մարտահրավերներից մեկը՝ կայուն ապագայի ստեղծումը՝ որպես գործիք առաջարկելով շրջանաձև տնտեսության սկզբունքները։
Այս ընթացքում «CirculUP!»-ն իրականացրել է կրթական և ինկուբացիոն ծրագրեր՝ նպաստելով Հայասատոնում շրջանաձև տնտեսության էկոմիջավայրի ստեղծամանն ու զարգացնելով դրա հիմնական դերակատարների կարողությունները։ Ծրագրի շնորհիվ երեք տասնյակից ավելի բիզնես ընկերություններ և ՔՀԿ-ներ ստացել են ընդհանուր առմամբ 500,000 եվրոյի չափով դրամաշնորհ՝ շրջանաձև մոտեցումների հանրայնացման և բիզնեսում շրջանաձև գործիքներ ներդնելու նպատակով։
Ողջույնի խոսքերով հանդես եկան ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբանը, ՀՀ էկոնոմիկայի և Շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչները։
«CirculUP! ծրագիրը նորարարության, դիմակայունության և համագործակցության օրինակ է եղել»,- ասաց Վացլավ Շտերբանը։- Որդեգրելով «շրջանակը փակելու» գաղափարը՝ մենք կարևոր քայլեր ենք կատարել թափոնների նվազեցման, ռեսուրսների խնայման և Հայաստանի համար ավելի կայուն ու վերականգնվող տնտեսություն կառուցելու ուղղությամբ»։
Ծրագրի առաքելության շարունակականության կարևոր դրսևորումներից մեկը Հայաստանի շրջանաձև տնտեսության կոալիցիայի ձևավորումն է։ Ոլորտի տարբեր փորձագետների համախմբող նախաձեռնությունը ծրագրի ավարտից հետո իր գործունեությունը կշարունակի որպես առանձին գրանցված հասարակական կազմակերպություն՝ շարունակելով խթանել շրջանաձև տնտեսության մշակույթի տարածումը մեր երկրում։
Ծրագրի շրջանակում առաջին անգամ Հայաստանում իրականացվել է շրջնաձև տնտեսության թեմայով հեքեթոն, որին մասնակցել են 80-ից ավելի մասնակիցներ, իսկ 3 լավագույն գաղափարները ստացել են ֆինանսական աջակցություն։
Ծրագրի ջանքերով հունիսին Հայաստանը նաև հյուրընկալել է Շրջանաձև տնտեսության առաջին միջազգային ֆորումը, որի շրջանակում ներկայացվեց «Խնդրի վրա հիմնված էկոհամակարգերի կառուցման մեթոդաբանությունը»։ Այս փոխակերպող գործիքն օգնում է համայնքներին, կազմակերպություններին և բիզնես ընկերություններին միջոլորտային արդյունավետ համագործակցության միջոցով դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին։ «Մեթոդաբանությունը մշակվել և փորձարկվել է պետական կառույցներ–բիզնես–քաղհասարակություն համատեղ աշխատանքի արդյունքում։ Մեր փորձը հաստատում է դրա արդյունավետությունը, և մենք այժմ պատրաստ ենք աջակցելու այս մոդելի կիրառմանը նաև այլ երկրներում,- նշեց «CirculUP!» ծրագրի ղեկավար Անի Բաբումյանը։
Ծրագիրն իրականացնող թիմը ոլորտային քաղաքականության զարգացման համատեքստում ընդգծում է հատկապես օրեր առաջ՝ նոյեմբերին, «Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Վարչապետի որոշումը, որի մշակմանը մասնակցել են նաև կոալիցիայի մի շարք անդամներ՝ սերտ համագործակցելով Էկոնոմիկայի նախարարության հետ։
«CirculUP!» ծրագրի հաջողության առանցքային բաղադրիչներից մեկը շրջանաձևության ազդեցության չափումն էր, որի համար համակարգող «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի թիմը տեղայնացրել և կիրառել է միջազգային մեթոդաբանություն՝ գնահատելու ծրագրի դրամաշնորհառու բիզնեսների շրջանաձևության ցուցանիշները։ Արդյունքները ցույց են տալիս, որ մասնակից բիզնես ընկերությունները շրջանաձև բիզնես մոդելների և արտադրանքի դիզայնի միջոցով իրենց հումքի օգտագործման արդյունավետությունը հասցրել են մինչև 80%-ի՝ ձգտելով դեպի անթափոն արտադրություն։
Առաջիկայում «CirculUP!»-ը կհրապարակի նաև ծրագրի շրջանակում իրականացվող ամփոփիչ հետազոտության արդյունքները։ Հայաստանում ներառական շրջանաձև տնտեսության հնարավորությունների մասին պատմող հետազոտությունն այս ոլորտում իր տեսակով առաջինն է և կարող է անփոխարինելի աղբյուր դառնալ ազգային քաղաքականության մշակման և ռազմավարական ներդրումների համատեքստում։
Ամփոփիչ միջոցառման ամենատեսանելի բաղադրիչը թերևս «Շրջանաձև ապրանքներ և գաղափարներ» ցուցահանդես-տոնավաճառն էր, որը դարձել էր գիտելիքի, փորձի ու շրջանաձև մոտեցումների փոխանակման ինքնատիպ հարթակ բոլոր մասնակիցների համար։ «Մեր դրամաշնորհառուների ձեռքբերումները լավագույն ապացույցն են, որ Հայաստանի տնտեսությունը կարող է զարգանալ շրջանաձև մոդելով։ Նրանց աշխատանքը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ամրապնդել ամբողջ արժեքային շղթան՝ սկսած դիզայնից և արտադրությունից մինչև վերաօգտագործում կամ վերականգնում։ «CirculUP!»-ի ամենակարևոր արդյունքներից մեկը ոլորտային կոալիցիայի ձևավորումն է՝ իրական դեսպաններով, որոնք շարունակելու են համակարգային փոփոխությունները»,- նշեց «Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:
«CircleUP!»-ի ամփոփումը միաժամանակ իր գործունեությունը նոր սկսող «EU4Green Recovery East» ծրագրի ազդարարման առիթ դարձավ, որը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող 21.3 միլիոն եվրո բյուջեով ծագիր է Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար, և կհիմնվի CirculUP!-ի և Հայաստանում այլ հարակից նախաձեռնությունների, այդ թվում՝ «ԵՄ-ն՝ հանուն կանաչ տնտեսության» ծրագրի արդյունքների վրա։ «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագիրը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման գործակալության, Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող շրջանաձև տնտեսության բաղադրիչի միջոցով, կշարունակի աջակցել Հայասստանում շրջանաձև տնտեսության գործելակերպի առաջխաղացմանը առանցքային արժեքային շղթաներում, հզորացնել ձեռնարկությունների կարողությունները և խթանել բիզնեսների և քաղաքականություն մշակողների միջև համագործակցությունը։
«ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի միջոցով ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման գործակալությունը կօգնի հայկական ձեռնարկություններին ներդնել ավելի ռեսուրսախնայող արտադրական մոդելներ և համագործակցել ազգային գործընկերների հետ՝ մրցունակությունն ու կայունությունն ամրապնդող շրջանաձև լուծումների ընդլայնման համար»,- նշեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման գործակալության ներկայացուցիչ Տատյանա Չերնյավսկայան։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից կհեռացվի Պարույր Սևակի քանդակը
2025/12/16/ 17:08 -
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան
2025/12/16/ 16:49 -
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն միմյանց վարորդական վկայականները․ նախագիծն ԱԺ-ում է
2025/12/16/ 15:04 -
ՌԴ գիտնականները ծերացումը դանդաղեցնող միջոց են փնտրում՝ կյանքը մինչև 150 տարի երկարացնելու մասին Պուտինի խոստումից հետո
2025/12/16/ 15:00 -
Ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար կհատկացվի 500 հազար դրամ. նախագիծ
2025/12/16/ 14:58 -
Այս տարի ՔԿՀ-ներում ինքնասպանության 8 դեպք է գրանցվել
2025/12/16/ 14:55 -
Նախարարության պաշտոնյաների անունից գործում են կեղծ WhatsApp հաշիվներ. ՇՄՆ-ն զգուշացնում է
2025/12/16/ 13:55 -
Գերմանական ավտոարտադրողների շահույթը կտրուկ նվազել է
2025/12/16/ 13:51 -
ՌԴ-ն հայկական կողմի հետ պաշտոնական շփումներում բարձրացնում է գործարար Սամվել Կարապետյանի ազատազրկման հարցը․ ԱԳՆ
2025/12/16/ 12:46 -
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
2025/12/16/ 12:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 2025 Թ․
Ucom-ի ապագայի կապը, տիեզերական կրթությունը, AI միլիարդատերերն ու նոր ռեալիթի շոուն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 2025 Թ․
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով