Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2025թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալները
Լուրեր |
2025թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
Ապրիլին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 127 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 47%-ով: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 75 գործարք՝ մոտ 24․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 3%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։ Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 43% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով շուրջ 8 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 727 գործարք՝ ապրիլի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 150 կորպորատիվ պարտատոմսերով։ Բաժնետոմսերի շուկայում գրանցվել է մոտ 153 մլն ՀՀ դրամի առևտուր՝ 156 գործարքով։ Չնայած նախորդ տարվա ապրիլի համեմատ առևտրի ծավալը նվազել է 60%-ով, շուկայի կապիտալիզացիան աճել է 39%-ով՝ կազմելով ավելի քան 462 մլրդ ՀՀ դրամ։ Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 5․7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 34%-ով: Ապրիլին կնքվել է 47 ռեպո գործարք։ Նշենք նաև, որ ապրիլ ամսից Բորսայի կայքում հասանելի են դարձել նաև Զամբյուղային ռեպո գործարքների տվյալները։ Այս հարթակի գործարքների ընդհանուր ծավալը ապրիլ ամսին կազմել է մոտ 9 մլրդ ՀՀ դրամ։ Ապրիլին արտարժույթի հարթակում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում՝ շուրջ 392 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 389–394 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 392.16 դրամ։ Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։ Հայաստանի ֆոնդային բորսայի մասին AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել [email protected] հասցեին։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/26 19:19
Մարտի 26-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/03/26 17:25
Ինչպես են փոխհատուցելու չվերթը չեղարկված քաղաքացիներին․
Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
-
Քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը
2026/03/26/ 19:28 -
Մարտի 26-ի բիզնես լուրերը
2026/03/26/ 19:19 -
Փողի ծավալը Հայաստանում աճել է․ վիճակագրական տվյալներ
2026/03/26/ 18:18 -
ՀՀ վերադառնալու խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն դիմել է 10 քաղաքացի. ԱԳՆ խոսնակ
2026/03/26/ 18:08 -
Ինչպես են փոխհատուցելու չվերթը չեղարկված քաղաքացիներին․
2026/03/26/ 17:25 -
TOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBank
2026/03/26/ 16:57 -
Դեֆանս Հաուզինգ․ Երևանի նոր բնակելի իրականությունը
2026/03/26/ 16:33 -
Փող՝ գյուղացուն, տուն՝ բռնագաղթածին․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/26/ 15:59 -
«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել. որ ճանապարհով կանցնի երթուղին
2026/03/26/ 15:51 -
Թրամփը սպառնում է Իրանին․ ԱՄՆ առաջնորդի նոր զգուշացումը
2026/03/26/ 15:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 25, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 25, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․