2023-ին կիրառված նորածինների ամենատարածված անունները
Լուրեր |
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023-ին նորածիններին ամենահաճախ տրված անունների ցանկը: 2023-ին Հայաստանում ծնվել է 17370 աղջիկ և 19220 տղա:
Իգական անուններից ամենակիրառելին եղել է Նարե անունը. 758 աղջկա այսպես են անվանադրել: Երկրորդ ամենատարածվածը Արփի անունն է: 617 աղջկա այսպես են անվանել: Ամենատարածված իգական անունների եռյակը եզրափակում է Մարիան՝ 528:
2023-ին ՀՀ-ում ծնված 400 աղջիկ կրում է Լյուսի անունը, 372-ը՝ Մանե, 370-ը՝ Եվա: Մարի է անվանադրվել 369 նորածին, Լուսե՝ 361-ը, Անգելինա՝ 327-ը: 2023-ի ամենատարածված իգական անունների տասնյակը եզրափակում է Աննան: Այս անունն է կրում նախորդ տարի ծնված 322 աղջիկ: Ամենահաճախ տրված իգական անունների երկրորդ տասնյակում են Անահիտ, Էլեն, Մարիամ, Արիանա, Անի, Նանե, Էմիլի, Միլա, Սոֆի, Էվա անունները:
Արական անուններից ամենակիրառելին եղել է Դավիթ անունը: 1268 տղայի այսպես են անվանադրել: Երկրորդ ամենատարածվածը Նարեկ անունն է: 913 տղայի այսպես են անվանել: Ամենատարածված արական անունների եռյակը եզրափակում է Հայկը՝ 610:
2023-ին ՀՀ-ում ծնված 575 տղա կրում է Մարկ անունը, 568-ը՝ Տիգրան, 523-ը՝ Միքայել: Արեգ և Մոնթե է անվանադրվել 518 նորածին, Ռոբերտ՝ 492-ը, Լեո՝ 455-ը: 2023-ի ամենատարածված արական անունների տասնյակը եզրափակում է Լեոն: Այս անունն է կրում նախորդ տարի ծնված 455 տղա: Ամենահաճախ տրված արական անունների երկրորդ տասնյակում են Դանիել, Արմեն, Արթուր, Արամ, Արեն, Ալեքս, Գոռ, Հովհաննես, Սամվել, Արման անունները:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/20 22:00
Մարտի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/20 19:19
Մարտի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 21-ի կարևոր լուրերը
2026/03/21/ 22:00 -
Մարտի 20-ի կարևոր լուրերը
2026/03/20/ 22:00 -
Մարտի 20-ի բիզնես լուրերը
2026/03/20/ 19:19 -
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին
2026/03/20/ 18:33 -
Ռուսաստանը դարձել է չինական ավտոմեքենաների խոշորագույն գնորդը
2026/03/20/ 18:21 -
ՀՀ-ում ներգաղթը գերազանցել է արտագաղթին
2026/03/20/ 18:17 -
Շվեյցարիան կասեցրել է ռազմական տեխնիկայի արտահանումը հակամարտության երկրներ
2026/03/20/ 18:16 -
Ինչ փոփոխության է ենթարկվել զոակոչիկների թիվը 1 տարում․ պաշտոնական տվյալներ
2026/03/20/ 18:05 -
ՀՀ բանկերում 2025թ. դեկտեմբերի դրությամբ սպասարկվել է 5․5 մլն հաճախորդ
2026/03/20/ 17:27 -
Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար
2026/03/20/ 17:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 21, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին
Hyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվ