Դեկտեմբերի 6-ի տնտեսական լուրերը
Լուրեր |
Չաբահարի նավահանգիստը՝ որպես նոր հնարավորություն հայկական ընկերությունների համար
Իրանի Չաբահարի նավահանգիստը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի լոգիստիկ և առևտրային կապերի զարգացման համար։ Ենթակառուցվածքների շինարարության ավարտից հետո նավահանգիստը կդառնա հայաստանյան լոգիստիկ ընկերությունների հետաքրքրության կենտրոնում՝ արտաքին աշխարհի հետ կապերի ամրապնդման համար։ Հատկապես մասնավոր ներդրողները արդեն ուսումնասիրել են պայմանները և քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարները։Էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր՝ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքում
Հայաստանում մեկնարկել են համայնքային և տնային տնտեսությունների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր։ Նախատեսվում է տեղադրել փոքր հզորության արևային կայաններ 48 համայնքային կարևոր շենքերում՝ նվազեցնելով վառելիքի ծախսը և ջերմոցային գազերի արտանետումները։ Դրանից բացի, ընտրվել են 20 խոցելի տնային տնտեսություններ, որտեղ կիրականացվեն ջերմամեկուսացման միջոցառումներ, ինչը կապահովի կայուն կենսամիջավայր։Պետական բյուջեի պակասուրդի և հարկային եկամուտների աճի միտումները՝ 2024-ի հունվար-հոկտեմբերին
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024-ի հունվար-հոկտեմբերին պետական բյուջեի պակասուրդը կազմել է 211.5 մլրդ դրամ։ Նույն ժամանակահատվածում հարկային եկամուտները աճել են 6.9%-ով, իսկ պետական բյուջեի ծախսերը՝ 19.7%-ով։ Այս աճը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ և կառավարության ծախսային քաղաքականությամբ։ՄԱԿ-ին 1.9 միլիարդ դոլար է անհրաժեշտ պարենային անվտանգությունն ապահովելու համար
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հայտարարում է, որ 2025-ին անհրաժեշտ է 1.9 միլիարդ դոլար՝ աղետալի սովի վտանգի տակ գտնվող 49 միլիոն մարդկանց ապահովելու համար։ Ըստ վերջին տվյալների, սովի պայմաններում ապրողների թիվը ավելի քան կրկնապատկվել է 2023-ի համեմատ։Արցախցի տեղահանվածների զբաղվածության նոր տվյալներ
ՊԵԿ-ի տվյալներով՝ 25 հազար տեղահանված արցախցիներ ունեն գրանցված աշխատանք։ Միևնույն ժամանակ, բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը շարունակում է բարելավվել՝ ուղղված բնակարանների մակերեսների և հողատարածքների ձեռքբերման ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը։Հայաստանի պետական պարտքը՝ կայուն աճի և արդյունավետ կառավարման պայմաններում
Եվրասիական զարգացման բանկի գնահատմամբ՝ Հայաստանի պետական պարտքը վտանգ չի ներկայացնում տնտեսության համար։ Այն միջինից ցածր մակարդակի վրա է, ինչը հնարավորություն է տալիս կառավարել պարտքը՝ տնտեսական աճի և բյուջետային եկամուտների ավելացման շնորհիվ։Ռուսական բանկերը կարող են ստանալ մինչև 3.8 տրիլիոն ռուբլի շահույթ
Ռուսաստանի կենտրոնական բանկի տվյալներով՝ 2024-ի տարեվերջին բանկային հատվածի զուտ շահույթը կարող է հասնել 3.5-3.8 տրիլիոն ռուբլու։ Սակայն վարկային ռիսկերի աճի և մարժայի նվազման պատճառով եկող տարի շահույթը կարող է նվազել։Լեհաստանի և ԱՄՆ-ի ռազմական համագործակցության նոր պայմանագիրը
Լեհաստանը 4 միլիարդ դոլարի վարկ է ստանալ ԱՄՆ-ից՝ արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակում։ Այս վարկը կօգնի Լեհաստանին վերափոխել իր զինված ուժերը։ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Լեհաստանն այս պահին առավելագույն միջոցներ է ուղղում պաշտպանության ոլորտին՝ համեմատած իր ՀՆԱ-ի հետ։ https://youtu.be/tHlQjUjxi9AՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․