Մակրոտնտեսական զարգացումները և շուկայական տենդենցները դեկտեմբերի 5-ի դրությամբ 1. Շուկայի տենդենցներ Համաշխարհային ինդեքսներ • Dow Jones` + 0,69% (45014,04) • S&P 500` + 0,61% (6086,49) • S&P 500 ֆյուչերս` -0,04% • Nikkei 225` + 0,37% (39375) • KOSPI` -0,87% (2442,54) • Shanghai Composite` -0,01% (3364,48) Ապրանքային շուկաներ • Ոսկի` $2650/ ունցիա • Brent նավթ`$ 72,2/ բարել • WTI նավթ՝ մոտ $ 68,5/ բարել 2. Մակրոտնտեսություն  I. ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալների համաձայն՝ հոկտեմբերին երկրում բաց աշխատատեղերի թիվն աճել է 372 հազարով՝ նախորդ ամսվա համեմատ, և կազմել 7.744 միլիոն: II. Նոյեմբերի արդյունքներով Չինաստանի ծառայությունների ոլորտի գործարար ակտիվության ինդեքսը (PMI), ըստ Caixin-ի, նվազել է 1%-ով՝ ամսական կտրվածքով, և հասել 51.5 կետի: III. Հարավային Կորեայի ընդդիմադիր կուսակցությունները ներկայացրել են նախագահի՝ Յուն Սոկ Յոլի պաշտոնանկության առաջարկ այն բանից հետո, երբ վերջինս երկրում սահմանել, ապա չեղարկել է ռազմական դրությունը: IV. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) կանխատեսում է, որ 2025 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպը կհասնի 3.3%-ի և կայուն կմնա այս մակարդակում մինչև 2026 թվականը: 3. Կորպորատիվ Նորություններ I. Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն՝ ամերիկյան հեռահաղորդակցական օպերատոր AT&T-ն նախատեսում է առաջիկա 3 տարիների ընթացքում բաժնետերերին վերադարձնել ավելի քան $ 40 միլիարդ: Այս գումարը գրեթե հավասարաչափ կբաժանվի դիվիդենդների և բաժնետոմսերի հետգնման միջև: II. Կանադական Royal Bank of Canada-ի եռամսյակային եկամուտը գերազանցել է 15 միլիարդ կանադական դոլարը (+18% տարեկան կտրվածքով): Զեկուցվող ժամանակահատվածի զուտ շահույթը կազմել է 4.2 միլիարդ կանադական դոլար, ինչը 300 միլիոն դոլարով ավել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ամենամեծ զուտ շահույթի աճը գրանցվել է Wealth Management ոլորտում՝ աճելով 3 անգամից ավելի: Cube Invest