34 հազար 223 քաղաքացի ետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ․ ՀՀ վարչապետ
Հունվարի 1-ից հուլիսի 1-ը ՀՀ-ում արձանագրվել է 526 վրաերթի դեպք. 33 հոգի մահացել է
Մեկ օրում Վրաստանից ՀՀ է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար. Էկոնոմիկայի նախարարություն
2025թ.-ի մայիսի վերջին ՀՀ պետական պարտքը 13․7 մլրդ դոլար է (+1,632․9 մլն դոլար)
Չինաստանի տնտեսությունը երկրորդ եռամսյակում աճել է 5.2%-ով
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Ավտոարդյունաբերական Volkswagen կոնցեռնը որոշել է փակել իր գործարանը Չինաստանի Նանկին քաղաքում
Ժամանակավորապես կդադարեցվի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը
Հայաստանում միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 294.000 դրամը
Թրամփը սպառնում է Ռուսաստանին 100% մաքսատուրքերով, եթե 50 օրվա ընթացքում չապահովի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնագիր
OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320

Հայաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է

Հնս 4, 2024 14:50
235

Հայաստանում 2024 թվականի ապրիլին միջին ամսական աշխատավարձը՝ անվանական արտահայտմամբ կազմել է 273 243 ՀՀ դրամ, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 6,8%-ի չափով աճ, սակայն նախորդ ամսվա նկատմամբ այն նվազել է 11,2%-ով։ Հունվար-ապրիլ ամիսների միջին աշխատավարձը կազմել է 280 435 ՀՀ դրամ, որը 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7,8%-ով։

Պետական հատվածում 2024-ի ապրիլին այն կազմել է 214 362 ՀՀ դրամ՝ 14,2%-ով ավելի շատ, քան նախորդ տարում էր, մասնավոր հատվածում՝ 296 629 ՀՀ դրամ՝ 4,5%-ով ավելի շատ, քան նախորդ տարում։

Միջին ամսական աշխատավարձն աճել է 6,8%-ով

Հունվար-ապրիլ ամիսներին պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 210 151 ՀՀ դրամ՝ 11,2%-ով ավելի շատ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մասնավոր հատվածում թիվը կազմել է 309 014 ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատելի ցուցանիշից 6,6%-ով ավելի շատ։