Փետրվարի 4-ի տնտեսական լուրերը
Լուրեր |
1. Վրաստանից Հայաստան խնձորի արտահանումը բազմապատկվել է
2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 26-ը Վրաստանից Հայաստան արտահանվել է 2 տոննա խնձոր: Ընդհանուր առմամբ, արտահանված խնձորի արժեքը կազմել է 5,8 միլիոն դոլար, ինչը 6 անգամ գերազանցում է 2023-2024 մրցաշրջանի նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Քանակական առումով մատակարարումներն աճել են 7,6 հազար տոննայով, ինչը ևս վեց անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ։2. Հայաստանի տնտեսությունը բախվում է բիզնեսի ակտիվության նվազմանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը աճի փուլից անցել է բիզնեսի ակտիվության անկման փուլին։ Ղազախստանն ու Ղրղզստանը շարունակում են մնալ տնտեսական աճի տեմպով, մինչդեռ Ռուսաստանի և Բելառուսի տնտեսություններում աճի տեմպերը դանդաղել են։3. Հայկական ներդրումային ընկերությունը ձեռք է բերում Goldman Sachs-ի ռուսական ստորաբաժանումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլատրել է հայկական «Балчуг Капитал» ներդրումային ընկերությանը ձեռք բերել Goldman Sachs բանկային խմբի ռուսական ստորաբաժանումը։ Goldman Sachs Inc-ը միջազգային ֆինանսական խումբ է, որը մասնագիտացած է ներդրումային բանկինգի, ֆոնդային առևտրի, ակտիվների կառավարման և արժեթղթերի առք ու վաճառքի ոլորտներում։4. Փետրվարի 7-ից սկսվում է անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների ցուցակի ձևավորումը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է, որ փետրվարի 7-ից կձևավորվի անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների ցուցակը։ Նոր կարգավորումներով բռնագանձման չափը սահմանվել է 20%, որը կիրականացվի Միասնական սոցիալական ծառայության ցուցակի հիման վրա և կգործի 24 ամսվա ընթացքում։5. Սևծովյան ստորջրյա մալուխային նախագիծ՝ Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի մասնակցությամբ
Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան համատեղ ձեռնարկություն են հիմնում Սև ծովի ստորջրյա մալուխային ծրագրի շրջանակում։ Նախագիծը նախատեսված է էներգետիկ կապ ստեղծելու Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի էներգետիկ համակարգերի միջև, ինչը կարող է զգալի ազդեցություն ունենալ տարածաշրջանային էներգետիկայի զարգացման վրա։6. Թուրքական լիրան նոր պատմական նվազագույնի է հասել
Թուրքիայի ազգային արժույթը հերթական անգամ արժեզրկվել է՝ հասնելով 36 լիրայի մեկ ԱՄՆ դոլարի դիմաց։ Հունվարի վերջին Թուրքիայի Կենտրոնական բանկը նվազեցրել էր հիմնական տոկոսադրույքը 47,5%-ից մինչև 45%, ինչը նպաստել է արժույթի կորստին։ Նախորդ նման անկումը գրանցվել էր 2023 թվականի փետրվարին։7. Տրանսպորտային ենթակառուցվածքների վերանորոգման ծրագիրը շարունակվում է
2024 թվականին «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրի շրջանակում վերանորոգվել է 8 տրանսպորտային օբյեկտ՝ 7 կամուրջ և 1 տրանսպորտային հանգույց։ Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ նախորդ տարի մեկնարկած 2 խոշոր օբյեկտների՝ 1 կամրջի և 1 հանգույցի նորոգումը կավարտվի ընթացիկ տարում։8. Ֆրանսիայում Tesla-ի վաճառքները կտրուկ նվազել են
Հունվարին Ֆրանսիայում Tesla էլեկտրական մեքենաների վաճառքը նվազել է 63%-ով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Ընդհանուր առմամբ, 2024-ին ԵՄ-ում Tesla-ի վաճառքները կրճատվել են 13%-ով, իսկ Գերմանիայում՝ 41%-ով։ Ֆրանսիան Tesla-ի համար կարևոր շուկա է, սակայն վաճառքների անկումը կարող է ազդել ընկերության եվրոպական դիրքավորման վրա։9. TRUMP մեմքոյնը կորցրել է 75% իր արժեքից
TRUMP մեմքոյնը վերջին օրերին կորցրել է իր արժեքի 75%-ը՝ այժմ վաճառվելով 18 դոլարով։ Նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի MELANIA մետաղադրամը ևս անկում է գրանցել՝ հասնելով իր պատմական առավելագույնից 90%-ով ցածր մակարդակի։ TRUMP մեմքոյնի ամենաբարձր գինը հունվարի 21-ին կազմել էր 48․59 դոլար։ https://youtu.be/eGlozXg1epMՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/17 22:00
Դեկտեմբերի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/17 20:20
Դեկտեմբերի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում։
-
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
2025/12/17/ 22:42 -
Դեկտեմբերի 17-ի բիզնես լուրերը
2025/12/17/ 22:00 -
Դեկտեմբերի 17-ի կարևոր լուրերը
2025/12/17/ 20:20 -
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
2025/12/17/ 19:34 -
Ինչպես հակադարձել սխալ որոշումներին․ խելամիտ մոտեցումների ուղեցույց
2025/12/17/ 19:00 -
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
2025/12/17/ 18:06 -
Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը
2025/12/17/ 18:01 -
Հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը
2025/12/17/ 17:58 -
Թրամփի պարասրահի կառուցումը 400 մլն դոլար կարժենա
2025/12/17/ 17:55 -
Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
2025/12/17/ 17:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․