Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հայաստանում մաքուր էներգիայի աղբյուրների փոխակերպումը ու Էլեկտրահաղորդման ցանցի արդիականացումն աջակցություն կստանա Համաշխարհային բանկից

Հնս 3, 2024 22:33
54

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավում Հայաստանի էներգետիկայի ոլորտի փոխակերպմանը, որը կաջակցի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.) իրականացմանը։

Ներդրումներն ուղղված կլինեն էլեկտրահաղորդման ենթակայանների վերականգնմանը, բարեփոխումների իրականացմանը, որոնք մասնավոր ֆինանսավորման հնարավորություններ կընձեռեն էլեկտրահաղորդող ընկերությանը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի արդիականացման խթանմանն ու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զարգացող տնտեսությունների միջև էներգետիկ համագործակցության կայացմանը:

Հայաստանի էներգետիկայի ոլորտը մեծապես կախված է ներկրվող վառելիքից, հատկապես բնական գազից, որը էներգետիկ անվտանգության զգալի ռիսկեր է ստեղծում՝ զուգորդված համաշխարհային էներգետիկ ճգնաժամով։ Մասնավոր ներդրումների ներգրավումն էական նշանակություն ունի այս ոլորտում անհրաժեշտ լայնածավալ ծրագրերի ֆինանսավորման համար: 2021 թվականին Հայաստանի էներգիայի ընդհանուր մատակարարման 62 տոկոսը ստացվել է բնական գազից, որին հաջորդում են նավթը (16 տոկոս), ատոմային էներգիան (14 տոկոս) և հիդրոէներգիան (5 տոկոս), մինչդեռ ոչ ավանդական վերականգնվող էներգիայի աղբյուրները (քամին և արևային էներգիան) կազմել են մոտ 1 տոկոս։

«Սպառողների համար մատչելի, հուսալի և էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի մատակարարումն ապահովելու համար Հայաստանին անհրաժեշտ են շարունակական ներդրումներ էլեկտրահաղորդման ցանցի արդիականացման և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի առևտրային կենսունակության բարձրացման համար: Ավելին, մենք ակնկալում ենք, որ այս ծրագիրը կօգնի նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, ինչը չափազանց կարևոր է կլիմայի փոփոխությունը մեղմելու համար», — ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Ծրագրի նպատակն է դյուրացնել մինչև 2032 թվականը վերականգնվող էներգիայի արտադրության մոտ 1,1 ԳՎտ հզորության ինտեգրումը հաղորդման ցանց, ինչը բավարար է 690,000 տնային տնտեսությունների էլեկտրասնուցման համար: Սա կնվազեցնի նաև ջերմոցային գազերի (ՋԳ) տարեկան զուտ արտանետումները 540 հազար տոննայով:

Բացի այդ, այն նախատեսում է ներգրավել 550 միլիոն ԱՄՆ դոլար գումարի մասնավոր ներդրումներ, արդիականացնել բոլոր փոխանցման ենթակայանները՝ օգտագործելով ավտոմատ կառավարման համակարգեր և թվային պաշտպանություն, և ավելացնել փոխանցման ենթակայանների ընդհանուր հզորությունը 2711 մեգավոլտ-ամպերից (Մվա) մինչև 3109 Մվա: Այս ջանքերը ներկայացնում են համապարփակ ռազմավարություն՝ ընդլայնելու վերականգնվող էներգիայի տեղակայումը, նվազագույնի հասցնելու շրջակա միջավայրի վրա ազդեցությունները և արդիականացնելու էլեկտրացանցը՝ բարելավելով արդյունավետությունն ու հուսալիությունը։

Ծրագիրը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (ԵԿԱ) վերականգնվող էներգիայի ընդլայնման 2.0 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք բազմափուլ ծրագրի մի մասն է (ECARES MPA), որը հաստատվել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի կողմից 2024 թվականի մարտի 28-ին: Այս տարածաշրջանային մեծ ծրագրի նպատակն է աջակցել ԵԿԱ տարածաշրջանի մասնակից երկրների վերականգնվող էներգիայի անցման արագացմանը և մասշտաբի և ազդեցության հասնելու մասնավոր ներդրումների միջոցով՝ միաժամանակ խթանել տարածաշրջանային գիտելիքի փոխանակումը տվյալ ոլորտում: