ԵՐԵՔ ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԶԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լուրեր |
???? Համբերությունը հատեց
«Երկու շաբաթ առաջ մի երիտասարդ կին էր զանգահարել։ Դասական սցենար էր․ ներկայացավ որպես բանկի աշխատակից, անհանգստացած ձայնով ասաց, որ իմ քարտից ինչ-որ մեկը փորձում է գումար հափշտակել։ Ասաց՝ շտապ պետք է ամբողջ գումարը փոխանցեմ իր նշած հաշվեհամարին, որպեսզի այն ապահով մնա, մինչև Բանկը կարգելափակի իմ քարտը։ Հարցրի՝ ո՞ր քարտիցս են փորձում գումար հափշտակել, ասաց՝ IDBank-ի։ Հարցրի՝ IDBank-ի ո՞ր քարտի, որովհետև մի քանիսն ունեմ։ Լռեց։ Հարցս կրկնեցի, կոպտեց՝ ասելով, թե ինքը փորձում է ինձ օգնել, իսկ ես ավելորդ հարցեր եմ տալիս։ Ամեն դեպքում ասացի, որ բոլոր քարտերս ինձ մոտ են, և երբեք առանց հսկողության չեմ թողել դրանք։ Կրկին կոպտեց, որ ուզում է ինձ փրկել զեղծարարությունից։ Կրկնեցի՝ իմ քարտերն ինձ մոտ են, և ինձ որևէ հաղորդագրություն չի եկել գումարի գանձման փորձի մասին։ Համբերությունը հատեց և անջատեց զանգը։
Իզուր, դեռ երկար ու ջերմ կզրուցեինք․․․»
???????? «Իդրամ-Բանկի» աշխատակիցը
«Ընկերուհուս հետ էի, երբ նրան Messenger-ով նամակ եկավ։ Ներկայացան՝ Իդրամի աշխատակից են, բայց անձնական օգտահաշվից էին գրում։ Արդեն իսկ տարօրինակ էր։ Սկսեցին հարցեր տալ դրամապանակից վերջին փոխանցումների մասին, իբրև թե ճշտելու համար, թե արդյո՞ք իր կատարած գործարքներն են, թե՞, գուցե, զեղծարարություն է տեղի ունեցել։ Ինչ-որ պահից ընկերուհուս հեռախոսը վերցրի և սկսեցի իր փոխարեն պատասխանել նամակներին։ Ավելի կոնկրետ՝ սկսեցի ինքս հարցեր տալ, որովհետև ֆինանսական կառույցում եմ աշխատում, և դեպքը շատ նման էր զեղծարարության։ Մի քանի հարցից հետո «Իդրամի աշխատակիցը» շփոթվեց, ու գրեց՝ «Սա մեր բանկի կողմից Ձեր հաշիվների անվտանգությունն ապահովելու միջոցառումներ են»։ Ի պատասխան՝ գրեցի, որ Իդրամը Բանկ չէ, ինչից հետո մեզ ուղղակի արգելափակեցին։ Ինչ խոսք, տխրեցինք․․․»
???? Գիշերվա երազ
«Կեսգիշերին արթնացա նրանից, որ Viber-ով անծանոթ համարից էին զանգահարում, ինչ-որ տղամարդու նկարով։ Շատ արագ ու անհանգիստ էր խոսում․ ասաց, որ ինչ-որ դժբախտ դեպք է տեղի ունեցել, ինքն էլ 42․000 դրամ պիտի փոխանցեր դեղի գնման համար, ու սխալմամբ փոխանցել է իմ Իդրամ դրամապանակին։ Սկզբում շփոթվեցի, հետո զանգին զուգահեռ բացեցի հավելվածս, որ ստուգեմ մուտքերը, ու ոչ մի գումարի մուտք չկար։ Ասացի, որ նման փոխանցում իմ դրամապանակին չի եղել։ Անչափ հուզվեց ու պատմեց իր պատմությունը սկզբից, այս անգամ մի քանի մանրամասնություններ ավելացրեց, փորձեց ավելի համոզիչ խոսել։ Խնդրեց հնարավորության դեպքում այդ պահին իրեն փոխանցել այդ 42․000 դրամը, հետո իմ Իդրամ դրամապանակին կնստի իր փոխանցածը։ Բնականաբար մերժեցի, հետո հարցրի՝ ինչպե՞ս իմացավ իմ հեռախոսահամարը։ Ասաց՝ իբր փոխանցման կտրոնից է հանել։ Բացեցի վերջին փոխանցումներիցս մեկի կտրոնը, տեսա, որ հեռախոսահամարը կտրոնում չի նշվում, անգամ եթե հենց հեռախոսահամարով ես փոխանցումը կատարում։ Անջատեցի զանգն էլ, հեռախոսիս ինտերնետն էլ, որովհետև չէի ուզում երազումս զեղծարարների տեսնել․․․»
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․