Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
Հունիսի 1-29-ը ռուս-վրացական սահմանը հատել է հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ վերջին 3 օրում. Գևորգ Պապոյան
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ապրիլի 2-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը

Ապր 2, 2025 11:36
16

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 71.24 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 74.51 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.70%-ով և կազմել 3153.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.12%-ով և կազմել 34.54 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.79%-ով և կազմել 1009.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.03%-ով և կազմել 2507.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 9693.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.02%-ով և կազմել 1991.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.19%-ով և կազմել 16107.00 դոլար, անագի գինն աճել է 2.28%-ով և կազմել 37479.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.07%-ով և կազմել 2822.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44114.45 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33965.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 41989.96 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 5633.07 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 17449.89 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.70%-ով և կազմել 22539.98 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.10%-ով և կազմել 7876.36 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 8634.80 կետ:

Աղբյուր՝ B24

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: