Հոկտեմբերի 1-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը
Լուրեր |
Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.91%-ով և կազմել 68.33 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.78%-ով և կազմել 71.61 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.78%-ով և կազմել 2659.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.91%-ով և կազմել 31.60 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.34%-ով և կազմել 994.70 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 1.32%-ով և կազմել 2611.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.54%-ով և կազմել 9829.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.11%-ով և կազմել 2096.00 դոլար, նիկելի գինն աճել է 3.05%-ով և կազմել 17514.00 դոլար, անագի գինն աճել է 1.66%-ով և կազմել 33458.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.05%-ով և կազմել 3091.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 47597.75 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 24300.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներն աճել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.04%-ով և կազմել 42330.15 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 5762.48 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 18189.17 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 19324.93 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 2.00%-ով և կազմել 7635.75 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 8236.95 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:
Աղբյուր՝ B24 Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
2026/04/08/ 16:38 -
Պատրաստակամ ենք աջակցելու գործարարներին հայկական արտադրանքը նոր և ավելի լայն շուկաներում ներկայացնելու գործում․ նախարար
2026/04/08/ 16:36 -
Ոսկեգործության հարկման կանոնները փոխվում են
2026/04/08/ 16:30 -
Հայաստանը 40+ երկրի հետ արդեն փոխանակում է ֆինանսական տվյալներ
2026/04/08/ 16:28 -
Թրամփը սպառնում է 50% մաքսատուրք սահմանել Իրանը զինող երկրների նկատմամբ
2026/04/08/ 16:20 -
Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովում
2026/04/08/ 15:09 -
ՊԵԿ նախագահը՝ Ռուսաստան արտահանման խնդիրների մասին
2026/04/08/ 14:33 -
Ինչպես ներդրումներ կատարել Հայաստանում․ օրենքը փոխվում է
2026/04/08/ 14:11 -
Հայաստանը «Japan IT Week»-ին առաջին անգամ ներկայացվում է միասնական տաղավարով
2026/04/08/ 14:09 -
Երբ կավարտվի Քաջարան–Ագարակ ճանապարհի շինարարությունը
2026/04/08/ 14:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 6, 2026 Թ․
Բիզնեսի և բանկային համակարգի երկխոսություն Լոռու մարզում․ կայացել է ՀԲՄ հերթական մարզային համաժողովը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 5, 2026 Թ.