ԱՄՆ-ում աղջիկը սիրահարվել է ChatGPT-ի հետ ստեղծած կերպարին. ինչ է տեղի ունեցել հետո. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես դառնալ ստեղծագործ առաջնորդ. հետևեք այս 8 խորհուրդներին. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է TikTok-ի դեմ արգելքի որոշումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար. ՊԵԿ-ի պարզաբանումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հարկադիր կատարման ծառայությունը 694 մլն-ից ավելի գումար է վերականգնել
Ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի ներմուծման ոլորտում. 2024թ. հունվար-նոյեմբեր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրամեքենաների և հիբրիդային մեքենաների վաճառքն ԱՄՆ-ում հասել են ռեկորդային 20 %-ի
Evocabank. 2024 թվականի ամփոփում. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՕՊԵԿ-ի զեկույցը. նավթի պահանջարկը 2026-ին նոր մակարդակի կհասնի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է պատրաստվում փոխել Դոնալդ Թրամփը իր նախագահության առաջին իսկ օրը. մանրամասները՝ ABNews.am կայքում
«Տանը մենակ» ֆիլմի տունը վաճառվել է 5,5 միլիոն դոլարով
Եվրոպան 2024-ին սպառել է մոտ 313 միլիարդ խմ գազ
Հայաստանի հարկային եկամուտների 2024 թվականի արդյունքները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի բնակչությունը 2024-ին նվազել է 1,39 միլիոնով
Թուրքիայի բնակչության թիվը 2100-ին կնվազի՝ կազմելով 77 միլիոն
Ինչու է աշխարհում գործազրկության մակարդակը շարունակում մնալ պատմականորեն ցածր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքան հարկ են վճարում բուքմեյքերական ընկերությունները. ՀԵՏՔ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վերականգնման վարկերի բանկը Հայաստանին կտրամադրի 26 մլն եվրո
Տնտեսական հավասարակշռության խախտում աճող դեֆիցիտի ֆոնին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եկամուտների անհավասարությունը Հայաստանում. խավերի բաժանման պատկերը և դրա ծախսման հետևանքները. մանրամասները՝ ABNews.am կայքում

Վտանգավոր Skittles կոնֆետների, WhatsApp-ի կիբերհանցագործների մասին և ոչ միայն

Հլս 21, 2022 22:08
139
ADS

Ռուսական առաջին լյուքս դասի ամենագնացը

Արտադրության է պատրաստվում ռուսական առաջին լյուքս դասի ամենագնացը։ Մեքենան հասարակությանը կներկայացվի այս ամռան վերջին։ Aurus-ն արդեն արտադրում է Senat սեդանը, որի զրահապատ տեսակից է օգտվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Aurus Komendant-ը կդառնա պրեմիում դասի ամենախոշոր և ծանր ամենագնացը։ Մոդելը մի փոքր մեծ է Toyota Land Cruiser 300-ից և չափերով համադրելի է Cadillac Escalade-ի հետ: Մեքենայի քաշը 3,235 կգ է։ Komendant-ի մեկնարկային գինն է 32-35 մլն ռուբլի։

Ford-ը ներկայացրել է էքստրեմալ F-150 Raptor-ը

Ford-ը ներկայացրել է F-150-Raptor-ի ամենահզոր մոդիֆիկացիան R նշումով: Պիկապն ունի 5,2 լիտր ծավալով V8 շարժիչ, որը նորացվել է, որպեսզի հարմարեցվի վատ ճանապարհներին եւ բարձրացվի արտադրողականությունը միջին արագություններում: Վիզուալ տարբերությունները համեստ են. R տարբերակն ունի սեւ բամպերներ եւ անվադողային շրջանակներ, հատուկ մասեր ռադիատորի վանդակին, թափքի եւ բեռնային պլատֆորմի վրա: Սրահում, որը զարդարված է կարբոնային դետալներով, Recaro նստատեղերն են սեւ բնական կաշվից: Ford F-150 Raptor R-ի գինը սկսվում է 109 145 դոլարից:

Bugatti EB 110-ը աճուրդի կհանվի

Այս տարվա օգոստոսի վերջին Gooding & Company աճուրդի տունը աճուրդի կհանի ամենահազվագյուտ սուպերքարը` Bugatti EB 110-ը? Super Sport կատարմամբ: Արտադրության հինգ տարվա ընթացքում ֆրանսիացի ինժեներներն արտադրել են ընդամենը 139 բացառիկ սուպերքար, որոնցից 30-ը Super Sport մոդիֆիկացում են ստացել:Bugatti EB 110-ը թողարկվել է 1991 թ.՝ ի պատիվ ընկերության հիմնադիր Էտտորե Բուգատիի 110-ամյակի: Արտադրության հինգ տարվա ընթացքում հավաքվել է 139 օրինակ, որից 30-ը հավաքվել է Super Sport մոդիֆիկացմամբ:

H&M ընկերությունը հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին

Ռուսաստանում վաճառքը դադարեցնելու որոշում է ընդունել H&M Group-ը: Իսկ դա նշանակում է, որ H&M-ի բոլոր խանութները, ֆիզիկականները եւ ինտերնետ-խանութները, կփակվեն մինչեւ հաջորդ ծանուցում: Շվեդական ընկերության գլխավոր տնօրեն Հելենա Հելմերսոնը հայտարարել է, որ H&M-ն անհնար է համարում ներկա պայմաններում աշխատանքը ՌԴ-ում շարունակելը:

Huawei-ը վերսկսել է իր գաջեթների մատակարարումները Ռուսաստան

Huawei-ը վերսկսել է սմարթֆոնների և այլ գաջեթների մատակարարումները Ռուսաստան: Աղբյուրներում նշվում է, որ երկու շաբաթվա ընթացքում Huawei-ի արտադրանքը հայտնվում է ընկերության, նաեւ գործընկերների կայքերում: Huawei-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանում այս իրավիճակը: Հիշեցնեմ, որ դեռ հունիսի սկզբին ընկերությունը հայտարարել էր Ռուսաստանում իր պաշտոնական կետերի փակման մասին: Սկզբում արտադրողի 19 խանութներից միայն չորսն են դադարեցրել իրենց աշխատանքը:

Հայտնի ստարտափը ներկայացրել է սմարթֆոնի առաջին մոդելը

OnePlus-ի նախկին համահիմնադիր Կարլ Պեյը ներկայացրել է Nothing ապրանքանիշի սմարթֆոնի առաջին մոդելը: Սարքը նախագծված է հնացած, բայց պահանջարկ ունեցող տեխնոլոգիաների կիրառմամբ, այն սկզբունքորեն չի գործածում ոչ մի նոր եւ թանկարժեք բան: Եվ նաեւ այն աշխատում է սեփական Nothing OS-ով, որը հանդես է գալիս որպես մաքուր Androidե առանց ավելորդ բայթի: Nothing Phone-ը նախատեսված չէ ժամանակակից մոդելների հետ մրցելու համար, ուստի այն հիմնված է 778G+ ութամիջուկ պրոցեսորի, Adreno գրաֆիկական մոդուլի եւ Hexagon AI չիպի վրա: Հեռախոսն ունի ընդամենը երկու տեսախցիկ, երկուսն էլ՝ 50 մեգապիքսելանոց: Գինը մոտ 475 դոլար է, Nothing-ը կսկսի վաճառվել հուլիսի 21-ից:

WhatsApp-ի օգտատերերը զգուշացրել են հարթակի վտանգավոր կրկնօրինակների մասին

WhatsApp-ի գործադիր տնօրենը զգուշացրել է մեսենջերի օգտատերերին հարթակի վտանգավոր կրկնօրինակների տարածման մասին Android սմարթֆոնների հայտնի հավելվածների շրջանում: Ըստ Հավելվածի հայտնիությունը կիբերհանցագործների համար գրավիչ թիրախ է դարձրել այն: Հավելվածի վտանգավոր կրկնօրինակների միջոցով կիբերհանցագործները փորձում են գողանալ տվյալներ կամ կոտրել օգտատերերի սմարթֆոնները: Նա օգտատերերին հորդորել է հավելվածը ներբեռնելիս ուշադիր լինել Google Play-ից դուրս, քանի որ վտանգավոր տարբերակները հենց այդպես են տարածվում:

Mars-ին դատի են տվել վտանգավոր Skittles արտադրելու համար

Սպառողների խումբը դատի է տվել Mars շոկոլադ արտադրող ընկերությանը պնդելով, որ Skittles տեսակի շաքարները պարունակում է այնպիսի նյութ, որը դրանք դարձնում է ուտելու համար ոչ պիտանի: Հայցում նաեւ ասվում է, որ տիտանի երկօքսիդը հաջորդ ամիս կարգելվի Եվրամիության տարածքում, քանի որ սննդամթերքի անվտանգության կարգավորող մարմինը այն համարել է վտանգավոր: Mars Inc ընկերությունը տիտանի երկօքսիդն գործածում է Skittles շաքարների արտադրության համար: 2016 թվականին ընկերությունը խոսել է այն արտադրության ծրագրից հանելու մասին, սակայն առ այսօր շարունակում է գործածել: Փոխարենը տիտանի երկօքսիդն օգտագործվում է ներկերի, սոսինձների, պլաստիկի եւ տանիքի նյութերի արտադրության ոլորտում եւ կարող է վնասել ԴՆԹ-ը, ուղեղն ու ներքին օրգանները, այդ թվում լյարդն ու երիկամները:

Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքն ընկել է եւ հայտնվել 1996 թվականից ի վեր ամենացածր մակարդակի վրա

Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքն ընկել է եւ հայտնվել 1996 թվականից ի վեր ամենացածր մակարդակի վրա: Հունիսին Եվրոպայի նոր մարդատար մեքենաների վաճառքը կազմել է 1,06 միլիոն մեքենայից մի փոքր ավելի, իսկ որոշ ավտոարտադրողների վաճառքները նվազել են գրեթե 50 տոկոսով: Volkswagen Group-ը եղել է ամենաշատ տուժած խոշոր ավտոարտադրողը, որի վաճառքը նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել է մոտ մեկ քառորդով: Հունիսին Volvo-ի վաճառքը նվազել է 47,9 տոկոսով, մինչդեռ Jaguar Land Group-ը հունիսին գրանցել է ավելի քիչ անկում 13,2 տոկոս: Խոշոր ավտոարտադրողները BMW-ից մինչեւ Stellantis, հայտնել են, որ վերջին շաբաթների ընթացքում աշխարհում վաճառքն անկում է ապրել:

Եթե գնաճը հանդարտվի, մենք կարող ենք նվազեցնել մեքենաների գինը

Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ կարող է նվազեցնել մեքենաների գինը, եթե գնաճը հանդարտվի: Reuters լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ մեքենաների գները բարձրացել էին համաճարակն ու մատակարարման խնդիրները հաղթահարելու նպատակով; Հիշեցնենք, որ Teslan վերջին ամիսներին բարձրացրել էր մեքենաների գինը, ինչը պայմանավորված էր հումքի համար կարեւոր նյութերի գնաճով նաեւ:Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Մասկը վերջին շաբաթներին զգուշացրել է ռեցեսիայի ռիսկի մասին`նշելով, որ տնտեսության վերաբերյալ շատ վատ զգացողություն ունի:

24 679 ադամանդներով մատանին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Հնդկական ոսկերչական SWA Diamonds ընկերությունը սահմանել է Գինեսի ռեկորդ ՝ մեկ մատանու վրա տեղադրելով 24 679 ադամանդ: Մատանին, որը կոչվում է Ամի, ինչը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է անմահություն: Մատանին ունի սնկի տեսք: Մոտ 340 գրամ կշիռ ունեցող մատանին SWA Diamonds-ը գնահատել է 95 243 դոլար:

Գտնվել է Վան Գոգի թաքնված ինքնանկարը՝ ամբողջական ականջով

Շոտլանդիայի Ազգային պատկերասրահում հայտնաբերել են նախկինում անհայտ, Վինսենթ Վան Գոգի թաքնված ինքնանկարը: Հայտնում է Planet Today-ը: Վինսենթ Վան Գոգի Գյուղացի կնոջ գլուխը նկարի ռենտգենյան ճառագայթման ընթացքում փորձագետները սոսինձի եւ ստվարաթղթի շերտերի տակ գտել են նրա ինքնանկարը՝ կտավի հակառակ կողմում, այժմ նման ուսումնասիրություններն ավելի դյուրին են: Մասնագետերը կարծում են, որ թաքնված ինքնանկարը նկարվել է Վան Գոգի ստեղծագործական կարիերայի առանցքային շրջանում, երբ նա Փարիզ տեղափոխվելուց հետո տեսել է ֆրանսիացի իմպրեսիոնիստների աշխատանքները: Այդ ընթացքում Վան Գոգը հաճախ է օգտագործել նույն կտավները եւ նկարել դրանց հետեւի մասում? փող խնայելու նպատակով: