Մեկնարկել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության գործընթաց՝ ուժեղացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ, որի ընթացքում առավոտյան 4-ից 9-ն ընկած հատվածում Երևան մտնող մայրուղիներում զննվել են միս տեղափոխող փոխադրամիջոցները: Ստուգված բազմաթիվ փոխադրամիջոցներից 19-ում հայտնաբերվել է միս-մսեղիք, որոնցից միայն 3-ն են ունեցել սպանդանոցային մորթը հաստատող անասնաբուժական Ձև 5 վկայականը: Առանց սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի մսեղիք տեղափոխող ֆիզիկական 16 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն, որի հիմքով կիրականացվեն վարչական վարույթներ, և կսահմանվի վարչական պատասխանատվություն: Նշված մսեղիքի վաճառքն արգելվել է:
Ստուգվում է միս-մսեղիքի սպանդանոցային ծագումը
Օգս 10, 2022 16:34
71