Նորոգվում է Նորավանքի պատմական հուշարձան տանող ավտոճանապարհը Նորոգվում է Նորավանքի պատմական հուշարձան տանող ավտոճանապարհը: Կապալառուն կատարել է հողային, արհեստական կառուցվածքների կառուցման աշխատանքներ, արդեն մեկնարկել է դեպի վանական համալիր տանող ճանապարհի ասֆալտապատումը։ Նախագծով նախատեսված է նաեւ նորոգվող ճանապարհի վրա գտնվող կամուրջների նորոգում։ https://www.youtube.com/watch?v=jOAu5_Fas0M Ճանապարհը կկահավորվի նաեւ անվտանգության տարրերով։ նորոգման ավարտը նախատեսված է մինչեւ ընթացիկ տարվա վերջ։ Աշխատանքի պայմանագրային արժեքը՝ 620 մլն դրամ։ Այս տարի նորոգվում են դեպի պատմամշակութային այլ հուշարձաններ տանող ճանապարհներ նույնպես։