Մսի արտադրությունը նվազել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 13,998.9 տոննա միս: 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 12.7%-ով: Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 7.5%-ով և կազմել 4,989.2 տոննա, իսկ մսի կիսաֆաբրիկատների արտադրությունն աճել է 50.0% և կազմել 1,332.3 տոննա: