25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպե՞ս ազատվել վարկային բեռից կամ պարտքերից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ճապոնիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում նվազել է 0.2%-ով
Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 20-22 աստիճանի
Qatar Airways-ը Boeing-ի հետ կնքել է 96 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր
2025թ.-ի մարտի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 2.02 տրլն դրամ (+16.3%)
Շվեյցարիայում 10,03 կարատանոց կապույտ ադամանդը վաճառվել է 21,5 միլիոն ԱՄՆ դոլարով
LinkedIn Local Yerevan 2025. Նոր նշաձող բիզնես նեթվորքինգի մշակույթում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կատարը ԱՄՆ-ից կգնի 42 մլրդ դոլարի սպառազինություն. Թրամփ
Վրաստանում գործազրկության մակարդակը 2024-ին նվազել է 2,5%-ով
ԵՄ ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը և EBRD-ն համագործակցության համաձայնագրեր են ստորագրել. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. մարտին Հայաստանում գրանցվել է 3,273 նոր իրավաբանական և անհատ ձեռնարկատիրական միավոր
Ինչու են հազարավոր մարդիկ որոշել բիզնես սկսել հենց հիմա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1.5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր
Երիտասարդները կազմում են աշխարհի բնակչության 25%-ը. ՄԱԿ
Հայաստանում գործում է 72 արևային էլեկտրակայան
Տնտեսագիտական համալսարանում դիմորդների թիվն աճել է 19%-ով. Արմեն Գրիգորյան
Հայկական ԱԷԿ-ը մայիսի 15-ից կդադարեցնի աշխատանքը 60 օրով

ՄՊՀ նախագահը վստահեցնում է՝ որևէ ապրանքի դեֆիցիտ չի լինի. պարենի գները, սակայն, թանկանում են

Մրտ 14, 2022 15:36
47

Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ Հայաստանում որևէ ապրանքի դեֆիցիտ չկա, անհասկանալի է համարում մեծ ծավալով աևտուր անելու անհրաժեշտությունը, սակայն հավելում, որ պարենի գները թանկանում են ամբողջ աշխարհում, ձեթի գինը բարձրանալու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հայաստանում չկա որևէ ապրանքի դեֆիցիտ: Տեղի է ունենում այն գործընթացը, ինչ որ տեղի էր ունեցել կորոնավիրուսի ժամանակ: Մարդիկ մեկ օրվա ընթացքում մեծ քանակի առևտուր են անում, ցանցերը և մատակարարները չեն հասցնում այդ մեկ օրվա կամ 2 օրվա ծավալը պահեստից տեղափոխել խանութներից: Ինչպես կորոնավիրուսի ժամանակ էինք խոսք տվել, որ չի լինելու որևէ խնդիր, հիմա էլ ենք ասում, որ չի լինելու: Ինձ համար առնվազն անհասկանալի է մեծ ծավալով առևտուր անելու անհրաժեշտությունը: Այդ ապրանքը մնալու է տանը, հետո փչանա: Եթե ունենայինք անհանգստություն, որ որևէ ապրանքի ծավալ չի բավականացնելու, մենք կսահմանափակեինք առևտուրն ու այլ մեխանիզմներ կկիրառեինք: Այս պահին նման խնդիր չկա»,- ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ-ն փակելու է ԵԱՏՄ երկրներ ցորենի, ալյուրի, ձեթի, շաքարի արտահանումը՝ նա ասաց, որ այսպես է ՝ սահմանափակելու է, որ քվոտավորմամբ ամեն ԵԱՏՄ երկրի՝ ըստ իր պահանջի տրամադրվի համապատասխան քանակի մթերք: «Մենք քվոտաների ցանկը, համաձայն սովորական հաշվարկի, ամիսների կտրվածքով ներկայացրել ենք և որևէ խնդիր չկա»,- վստահեցրեց ՄՊՀ նախագահը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շաքարավազի գիննն անգամ 600 դրամի է հասել՝ Գևորգյանն ասաց, որ կարող է մի խանութում անգամ 700, 800 լինել. ՄՊՀ-ն չի վերահսկում նման բաները, վերահսկում է միայն այն ապրանքները, որոնք ունեն էական ծավալ: «Եթե կգ-ով շաքարը լինի 700 դրամ, մենք կսկսենք: Մենք գիտենք, թե ամեն ապրանքի գինն ինչքան է: Եթե մի հատուկ տեսակի շաքարը կամ հատուկ փաթեթավորմամբ շաքարը կամ հատուկ խանութում շաքարը 700 դրամ է, դա չի նշանակում, որ երկրում շաքարի գինը 700 դրամ է»,-ասաց նա:

Գևորգյանը հավելեց. «Այո, պարենի գները թանկանում են, ձեթի գները թանկանալու են, ամբողջ աշխարհում թանականալու են: ՀՀ-ում, ի տարբերություն շատ այլ երկրների, շատ ավելի էժան է գինը: ՌԴ-ից շատ ավելի հարմար գնով է գալիս»:

ՄՊՀ նախագահն ասաց նաև, որ փորձում են ավելի էժան ճանապարհներ գտնել տնտեսավարողների հետ, որպեսզի գնային շոկեր չլինեն: Հայաստանում դիզելային վառելիքի առնվազն 2 ամսվա պաշար կա գործող գնով: Կարող է որոշ տնտեսավարողներ չունենան: «Իսկ շաքարը, եթե նոր խմբաքանակ ձեռք բերվի կամ ճակնդեղը, որը բավականին թանկ է բորսայում, կարող է մի փոքր թանկացում տեղի ունենա, սակայն այս պահին դեռևս նման խնդիր չունենք»,- ասաց Գևորգյանը: