Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 215,228 դրամ։ Վիճակագրական կոմիտեի տվյալը վկայում է, որ 2021է. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 10.1% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.0%-ով և կազմել 174,273 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 11.8%-ով և կազմել 233,628 դրամ։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.