Հայաստանը հուլիսին Վրաստան այցելած քաղաքացիների թվով երրորդ տեղում է Հուլիսին զբոսաշրջության ոլորտը Վրաստանին բերել է ռեկորդային եկամուտ ՝ 476 մլն դոլար:  Հայտնել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին։ Հուլիսին զբոսաշրջությունից ստացված եկամուտը համավարակից հետո առաջին անգամ գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը։Դա 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 20 տոկոսով ավելի է, և 130 տոկոսով ավելի է, քան2021 թվականի հուլիսին: Գրուզստատ-ի տվյալներով՝ այս տարվա երկրորդ եռամսյակում ամենաշատ զբոսաշրջիկները ժամանել են Ռուսաստանից՝ 147,7 հազ. սա այցելուների ընդհանուր թվի 19,3 տոկոսն է։Թուրքիան երկրորդ տեղում է՝ 14,9 տոկոս, իսկ Հայաստանը երրորդ տեղում՝ 12,1 տոկոս։