Բերքատվությունը շեշտակի ավելացնելու հնարավորություն (Տեսանյութ)
Լուրեր |
Խելացի գյուղատնտեսություն, եվրոպական լավագույն տեխնոլոգիաներ, հակակարկտային համակարգեր, կաթիլային ոռոգում և որակյալ բերք։ Արագածոտնի Կարբի գյուղում՝ ավելի քան 45 հեկտար տարածքում, ArLeAM ընկերության ծիրանի, խնձորի և տանձի ինտենսիվ ու գերինտենսիվ այգիներն են։ ArLeAM-ը 2016 թվականից աճեցնում է մրգերի համաշխարհային ճանաչում ունեցող տեսակներ։ Տնկիները բերվել են Հոլանդիայից և Իտալիայից՝ 4 տեսակի խնձոր, 2 տեսակի տանձ և 4 տեսակի ծիրանի սորտեր։
ArLeAM-ի՝ ինտենսիվ և խելացի գյուղատնտեսության գործընկերը Ակբա Լիզինգն է։ Ընկերությունը ներդրել է տեսակավորման եզակի արտադրական հոսքագիծ, կազմակերպել մրգերի արտադրման ամբողջ շղթան՝ աճեցումից մինչև բերքի սպառում։ Հոսքագծի ամբողջ կառավարումն իրականացվում է համակարգչից: էկրանի վրա երևում է տեսակավորման արագությունը, արտադրական սեղանների ծանրաբեռնվածությունը, մրգերի չափն ու ծավալը։
Գործընկերոջ՝ Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք բերված ավտոմատացված համակարգի շնորհիվ, տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին ստացվում է նաև վերլուծություն, ինչն էլ օգնում է պլանավորել արտադրական հաջորդ տարին։
«Ինտենսիվ այգու կյանքը հաշվարկվում է մինչև 15 տարի։ Հետո պետք է դուրս գան ու իրենց փոխարեն նոր ծառեր տնկվեն։ 3-4 տարի հետո ամբողջ այգին կմտնի իր բերքատվության մեջ ու հեկտարից կստանանք 50-70 տոննա բերք, ծառերը կփարթամանան ու կունենանք ավելի առողջ ու բերքատու այգի։ Այգիները գերինտենսիվ և ինտենսիվ են: Ինտենսիվի դեպքում տնկվում է 3000 ծառ, գերինտենսիվի դեպքում՝ 4000-ից մինչև 4200 ծառ։ Մեր գործընկեր Ակբա Լիզինգի կողմից մեզ տրամադրված տեխնիկաները մեր աշխատանքները դարձնում են հեշտ և հարմարավետ, առանց որի ինտենսիվ գյուղատնտեսությունը պատկերացնել հնարավոր չէ։
Ակբա Լիզինգի օգնությամբ մենք ձեռք բերեցինք հոլանդական հայտնի «Գռեֆա» ֆիրմայի տեսակավորման հոսքագիծը, որն իր տեսակի մեջ բացառիկ է Հայաստանում և ըստ արտաքին որակական հատկանիշների տեսակավորման՝ Հայաստանում միակն է։ Այն պարզապես անհրաշետություն է մեծ այգիներում ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողների համար։ Վաճառքներ իրականցանելու համար կարևոր է խնձորների միաչափ լինելը։ Միջազգային գործընկերները շատ են կարևորում արտահնված խնձորների միանման ու միաչափ լինելը»,- նշում է ArLeAM ընկերության գյուղատնտեսության, սառնարանի և տեսակավորման արտադրամասի պատասխանատու Փայլակ Փիլիպոսյանը:
ArLeAM-ը նախատեսում է զարգացնել ագրոտուրիզմը. հյուրերի համար կկազմակերպվեն բերքահավաքի աշխատանքներ, գյուղական մթերքների համտես, շինարարության մեջ է նաև հյուրատունը։
Մանրամասն՝ տեսանյութում:Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․