Այս տարվա 2-րդ եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 13%-ով Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքը  կազմել է 1 տրլն 898 մլրդ 759.5 մլն դրամ՝ նախորդ եռամսյակի 1 տրլն 484 մլրդ 608 մլն դրամի փոխարեն։ Կառավարությունը հայտնում է, որ  ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Հայաստանում  ՀՆԱ-ն ավելացել է 13%-ով։2022թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 641 հազար 105  դրամ, իսկ նախորդ եռամսյակում՝ 501 հազար 303  դրամ։