Ադրբեջանից բռնագաղթած և մարզերում բնակվող բնակարանի կարիք ունեցող անձինք կստանան գնման վկայականներ
Լուրեր |
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց համար բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման կարգում: ԲԳՎ-ների տրամադրման ծրագիրը 2020-2021 թթ. ընթացքում իրականացվել է Երևան քաղաքում, և այժմ նախատեսվում է այն իրականացնել ՀՀ մարզերում: Տվյալ գործընթացը մարզերում ունի որոշակի առանձնահատկություններ, որոնց կարգավորումը հնարավոր է սահմանված ընթացակարգերը լրամշակելու, իսկ առանձին դեպքերում նաև հստակեցնելու միջոցով: Մասնավորապես՝ Երևան քաղաքում բնակվող շահառուները կարող էին ձեռք բերել բնակարան ՀՀ ցանկացած բնակավայրում: Ծրագիրը մարզերում իրականացնելու պարագայում, ելնելով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից՝ մարզերի համաչափ զարգացումն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է կարգում մեջ ներառել դրույթ այն մասին, որ մարզերի շահառուները կարող են բնակարան ձեռք բերել միայն այն մարզի համայնքներից մեկում, որտեղ հաշվառված են որպես շահառու: Ծրագրի շարունակության այս փուլում մարզերում հաշվառված շահառուների կողմից ԲԳՎ-ների միջոցով բնակարան ձեռք բերելու գործընթացն իրականացվելու է մարզպետարանների մասնակցությամբ:
Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել և մանրամասն ներկայացնել ծրագրի շրջանակում մարզպետներին և մարզպետարաններին վերապահված գործառույթները, այդ թվում՝ վերջիններիս կողմից որոշմամբ սահմանված փաստաթղթերը Միգրացիոն ծառայությանը ներկայացնելու կարգն ու ժամկետները: 2022թ. ծրագիրի իրականացման համար պետբյուջեից նախատեսված է 1,4 մրդ դրամ, շահառուների թիվը 254 ընտանիք է:
Նիկոլ Փաշինյանը, կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ Երևան քաղաքում բնակարանների գնման վկայագիր է ստացել 270 ընտանիք:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Երևանում 270 ընտանիքի համար ծրագրի իրականացման նպատակով նախատեսված է եղել 3,7 մլրդ դրամ:
Վարչապետն անդրադարձել է նաև կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկին, որով աջակցություն կստանան 44-օրյա պատերազմի հետևանքով բնակարանից զրկված քաղաքացիները: «Այդ ծրագրով նախատեսվում էր, որ մենք դրամական աջակցություն ենք ցույց տալիս բնակարաններ ձեռք բերելու համար: Ընդ որում, մենք հնարավորություն ենք տալիս բնակարան ձեռք բերել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում: Խոսքը հիմնականում վերաբերվում է այս որոշման համատեքստում վերաբնակեցված քաղաքացիներին: Ես հույս ունեմ, որ այդ փաթեթով նույնպես մենք կլուծենք մեր այն հայրենակիցների խնդիրները, ովքեր 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները»,-ասել է կառավարության ղեկավարը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ հայտնել է, գործընթացն արդեն սկսված է և բնականոն հունով ընթանում է:
Աղբյուրը՝ www.1lurer.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․