Նոր շունչ հայկական տելեկոմում
Լուրեր |
Մայիսի 1-ից հեռահաղորդակցության ոլորտի ամենամեծ ընկերությունը կրկին հայկական է։ Team Telecom Armenia–ն 2020 թվականին ձեռք բերեց Beeline ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա»-ի 100% բաժնետոմսերը, և մեկ ու կես տարի առաջ սկսված վերաբրենդավորումն ավարտվեց՝ գլխավոր սպասարկման կենտրոնի բացմամբ։ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասում է. «Թիմային աշխատանքի շնորհիվ ստեղծվեց մի բրենդ, և անվանվեց թիմ, որը այսօր տելեկոմ շուկայում մեծ քայլեր կանի, և բաժանորդները դրանք շատ շուտով կզգան»։ Team-ի գլխավոր ծրագրերից է տարածաշրջանում եզակի NEXT GENERATION NETWORK-ի կառուցումը, որը թույլ է տալու ունենալ վայրկյանում 25 գիգաբիթ արագությամբ ինտերնետ։ Հայկ Եսայան․ «25 գիգաբիթանոց ցանցը մեզ մոտ արդեն աշխատում է մի քանի քաղաքներում»։ Հեռախոսներ, ականջակալներ, խելացի տան համար սարքեր․ հաճախորդը Թիմ Տելեկոմ Արմենիայի 78 սրահներում կկարողանա գտնել այս ամենը, նաև բաժանորդագրվել ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններին։ Կոմերցիոն նախագծերի ղեկավար Էլինա Գրբաշյանն ասում է` «Ունենք Team pay-ը, որը մարդկանց առաջակում է վճարումներ անել արդեն մեր կազմակերպության միջոցով»։ Թիմը հենց ազատության մասին է,– ասում է նա։ Սպասարկման սրահում այցելուն կկարողանա մոտիկից ծանոթանալ ներկայացրած տեսականուն։ «Սարքավորումները բացված վիճակում դրված են, հաճախորդը կարող է մոտենալ, շոշափել, և ուսումնասիրել դրանք»,- հավելեց նա: Ընկերությունը գործունեություն է ծավալում նաև Հայաստանից դուրս։ Տարածաշրջանում եզակի ցանցի կառուցման շնորհիվ Հայաստանը դառնում է նաև ինտերնետ արտահանող երկիր և կապ կտրամադրի Մերձավոր Արևելքի մի քանի երկրի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/04 22:00
Նոյեմբերի 4-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/04 20:20
Նոյեմբերի 4-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2025/11/04 20:14
Հրապարակվել է Դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը
Լուրեր | 2025/11/04 18:00
Մեկնարկեց Hyetalk-ը. 12 թեմատիկ ֆորումներից առաջինը նվիրված էր սոցիալական ձեռնարկատիրությանը
Լուրեր | 2025/11/04 17:51
Գտնվելով Բաքվում` ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով․ Ռուբեն Վարդանյան
-
Նոյեմբերի 4-ի բիզնես լուրերը
2025/11/04/ 22:00 -
Նոյեմբերի 4-ի կարևոր լուրերը
2025/11/04/ 20:20 -
Հրապարակվել է Դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը
2025/11/04/ 20:14 -
Գաղափարից մինչև ներդրում. ինչ է իրականում պետք ստարտափին հաջողելու համար
2025/11/04/ 19:00 -
Մեկնարկեց Hyetalk-ը. 12 թեմատիկ ֆորումներից առաջինը նվիրված էր սոցիալական ձեռնարկատիրությանը
2025/11/04/ 18:00 -
Գտնվելով Բաքվում` ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով․ Ռուբեն Վարդանյան
2025/11/04/ 17:51 -
«Լաբուբուի» հեղինակը մտել է չինացի միլիարդատերերի տասնյակի մեջ
2025/11/04/ 17:49 -
Պապոյանը հույս է հայտնում, որ Հայաստանն այսուհետ ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով թե Ղազախստանից, թե Ռուսաստանից
2025/11/04/ 17:48 -
Տաքսու վարորդին փորձել էին վճարել կեղծ թղթադրամներով. ոստիկանները ձերբակալել են երկու անձի
2025/11/04/ 17:46 -
Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
2025/11/04/ 17:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ