Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի հավաքականին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է
Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
Աշխարհի ամենաթանկ կովն աճուրդում վաճառվել է ավելի քան 4 մլն դոլարով
Վրաստանում ձերբակալել են խարդախների, որոնք մոտ 3,1 մլն եվրոյի վնաս են պատճառել օտարերկրացիների
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին
Հայաստանը մասնակցում է «Riga Food 2024»-ին ցուցահանդեսին
Հայաստան է ժամանելու Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը
Դատարանը Նյու Յորքում երկրորդ անգամ հետաձգել է Թրամփի դեմ մեղադրանքի կայացումը
Երևանի ավագանու նիստում կքննարկվի ավագանու 3 անդամի լիազորությունների դադարեցման հարցը
Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում նոր արծաթե հուշադրամ. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ալավերդիում կայացել է Սանահինի կամրջի բացման արարողությունը
Սեպտեմբերի 7-ից 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը
Ալբերտ Ազարյանի տարելիցին բացվել է նրա բրոնզաձույլ արձանը
Զինա Չալիկյանը նշանակվել է Ազգային ժողովի նախագահի օգնական
Կրիպտոմիլիոնատերերի թիվն աճել է 95%-ով մեկ տարվա ընթացքում
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները որակել է «ցեղասպանական»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը
Եվրահանձնաժողովի փոխնախագահը կայցելի Երևան՝ մասնակցելու ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման երկխոսությանը

 Աշխատանքից ազատում, պատժամիջոցներ․․․ Ի՞նչ է կատարվում Այ Թի աշխարհում

Հլս 4, 2022 22:14
156
ADS
Ռեալի նոր գործընկերը
Audi ավտոմոբիլային կոնցեռնը դադարեցնում է գործակցությունը Ռեալի հետ
Գերմանական Audi ավտոմոբիլային կոնցերնը դադարեցնում է գործակցությունը Ռեալի հետ: Ընկերությունը տեսանյութի միջոցով հիշեցրել է մադրիդցիների նվաճումները 2003 թվականիցª հովանավորության պահից սկսված, նշելով, որ մոտ 900 խաղ են անցկացրել ու հարյուր հազարավոր կիլոմետրեր կտրել: Marca-ն հաղորդում է, որ « Ռեալի նոր հովանավորը կդառնա գերմանական ավտոմոբիլային մեկ այլ արտադրողª BMW-ն: Ընկերությունը կդառնա Իսպանիայի չեմպիոնի հիմնական գործընկերներից մեկը և հիմնական կազմի խաղացողներին կապահովի ավտոմեքենաներով:
Բացառիկ մոդել Bugatti-ն ներկայացրել է ընդամենը 3 օրինակով արտադրված Chiron Lbr մոդելը
Ֆրանսիական ավտոարտադրող Bugatti-ը ներկայացրել է հանրահայտ Chiron մոդելի հատուկ տարբերակը: Ուշագրավ նորույթը ստացել է Bugatti Chiron Lbr անվանումը. այն նվիրված է ընկերության հիմնադիր Էտորե Բուգատիի դստերը Լիբիին: Սա ֆրանսիական ավտոարտադրողի ամենաբացառիկ մոդելներից է. այն արտադրվել է երեք օրինակով: Դրանցից երկուսն արդեն մատակարարվել է պատվիրատուներին, իսկ երրորդը կմատակարարվի ամսավա վերջին: Մեքենան համալրված է 8 լ աշխատանքային ծավալով, 1500 ձիաուժ հզորությամբ W16 շարժիչով:
 Աշխատանքից ազատում
Tesla-ն փակում է Սան Մատեոյի գրասենյակը եւ ազատում մոտ 200 աշխատակցի
Ամերիկյան Tesla Inc-ը փակում Է Սիլիկոնյան հովտի գրասենյակներից մեկը եւ ազատում մոտ 200 աշխատակցի: Աշխատանքից հեռացվողների մեջ մտնում են ինչպես ժամավճարով, այնպես Էլ սովորական աշխատավարձ ստացող աշխատակիցները: Ընդ որում? գրասենյակի մյուս աշխատողները կարող են աշխատանքի անցնել ընկերության այլ ստորաբաժանումներում: Կարծիք կա, որ հեռացվող աշխատակիցների պաշտոնները կարող են ավելի ցածր աշխատավարձով ստեղծվել այլ վայրերում: Ավելի վաղ Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը հայտարարել Էր, որ ընկերությունը պլանավորում Է աշխատակիցների 10 տոկոսին կրճատել գլոբալ տնտեսության իրադրության պատճառով առկա անհանգստության ֆոնին: Մասկը ճշտել Է, որ աշխատանքից հեռացումը չի վերաբերի Էլեկտրամոբիլների եւ ակումուլյատորների, նաեւ արեւային պանելների արտադրության աշխատողներին:
Պատժամիջոցների հետևանքը
Holiday Inn հյուրանոցների ցանցը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում
Բրիտանական հյուրանոցային ընկերություններից մեկը InterContinental Hotels Group-ը, որին պատկանում է Holiday Inn հյուրանոցային ցանցը, հայտարարել է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին: Holiday Inn-ը աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցերից մեկն է, որին պատկանում է Holiday Inn-ը և Crowne Plaza-ն: Ընկերությունն ունի գրեթե 6000 հյուրանոց աշխարհի ավելի քան 100 երկրում, մոտ 325 000 աշխատակիցª հյուրանոցներում և կորպորատիվ գրասենյակներում:
Օնլայն գնումներ
IKEA ապրանքանիշի արտադրանքը հայտնվել է Wildberries-ում
Շվեդական IKEA ապրանքանիշի կահույքն ու կենցաղային այլ ապրանքներ այժմ կարելի է պատվիրել Wildberries-ում: Այս պահին հնարավոր է գնել պահեստային կահույք, տնային գործվածքներ, ներառյալ վարագույրներ և այլ ապրանքներ: Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ ուկրաինական իրադարձությունների հետ կապված հաջորդ քայլն է անումª նվազեցնելու բիզնեսը Ռուսաստանում և Բելառուսում: Ընկերությունը նաև մտադիր է աշխատանքից ազատել իր աշխատակիցների մի մասին և վաճառել Ռուսաստանի բոլոր չորս գործարանները:
Նորույթ Meta-ից
Դրամապանակ մետատիեզերքի համար
Meta Pay նոր դրամապանակը համարվում է Facebook Pay գոյություն ունեցող համակարգի ռեբրենդինգը, որը պահպանել է նախկին գործառույթները և ավելացրել է նորերը? մետատիեզերքին համապատասխան: Meta ընկերությունը հայտնել է , որ թվային դրամապանակը կաջակցի օգտատերերի տնտեսությանը? սոցցանցերի և Meta վիրտուալ տիեզերքի սպասվող ինտեգրման հարցում: Facebook Pay-ը աջակցում է վճարման բազմաթիվ տեսակների: Սակայն այժմ դրամապանակը պետք է մասնագիտանա օգտատերերի թվային նույնականացման և սեփականության իրավունքի հաստատման մեջ: Իդեալական դեպքում? այն, ինչը գնվի մի մետատիեզերքում, պետք է հասանելի լինի միևնույն բնութագրիչներով և գործառույթներով այլ հարթակներում, ասում է Ֆեյսբուքի հիմնադիրը: Դա նպատակներից մեկն է, որին փորձում է հասնել Meta-ն Meta Pay-ի միջոցով: Ըստ Ցուկերբերգի? դա լավագույն փորձը կապահովի օգտատերերի համար և ավելի շատ հնարավորություններ քոնթենթ ստեղծողների համար: Ցուկերբերգը ակնկալում է, որ ապագայում Meta մետատիեզերքից օգտվելու են միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհից և այն կդառնա ընկերության եկամտի հիմնական աղբյուրը:
Apple-ի նորույթը
Սկանավորեք ցանկացած սենյակ ու ստացեք եռաչափ հատակագիծ
Apple-ը նորույթ ունի: Այսուհետև հնարավոր կլինի սկանավորել ցանկացած սենյակ ու ստանալ եռաչափ հատակագիծ:
Ընկերության ստեղծած RoomPlan-ով հնարավոր է iPhone-ի կամ iPad-ի LiDAR սկաններով և տեսախցիկով սկանավորել սենյակն ու իրական ժամանակում ստեղծել եռաչափ հատակագիծ: Հավելվածը թույլ կտա մարդկանց ավելի տրամաբանված որոշումներ կայացնել սենյակների հատակագիծ ստեղծելու կամ կահավորման ժամանակ£ RoomPlan-ը աշխատում է USD կամ USDZ ֆայլերի ձևաչափերով, որոնք ճանաչում են սենյակում յուրաքանչյուր իրի չափերը, օրինակ պատերը կամ պահարանները, նաև հայտնաբերված կահույքի տեսակը: Ծրագիրը սկանավորում է նաև կահույքն ու դրա պարամետրերը RoomPlan-ը կարողանում է նաև տարբերել հայելիները, դռները, լուսամուտները: Իսկ Հատակագիծը հնարավոր է արտահանել դեպի Cinema 4D, AutoCAD և այլ ծրագրեր:
նոր PlayStation
Հայտնի չէ, թե Sony-ն երբ կսկսի վաճառել սաղավարտը
Համացանցում հայտնվել են նոր PlayStation-ի լուսանկարները: Այն հրապարակել է, վիեդոախաղերի մշակման անկախ Bit Planet Games ստուդիան: Արտաքինից նորույթը քիչ է տարբերվում սաղավարտի առաջին տարբերակից£ Կարելի է նշել, որ սարքի դիզայնն դարձել է ավելի ֆուտուրիստական եւ հետեւաբար մինիմալիստական: Նոր սաղավարտը OLED դիսփլեյներ կստանաª 2000 x 2040 պիքսել թույլատրությամբ եւ 120 Հց թարմացման հաճախականությամբ£ Բացի այդ, մոնիտորները կցուցադրեն պատկերը 4K-ով եւ HDR-ով, իսկ ոսպնյակների դիտման անկյունը կլինի 110 աստիճան£ Թե կոնկրետ երբ Sony-ն սաղավարտը վաճառքի կհանի, հայտնի չէ:

Մեկնաբանություն