Մեկնարկել է Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածի նորոգումը Վայոց ձորում մեկնարկել է Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ճանապարհի նորոգումը։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի երկարությունն է 23.754 կմ։ Միջոցներ հատկացվել են պետական բյուջեից։ Շինաշխատանքի պայմանագրային արժեքն է մոտ 762 միլիոն դրամ։