ABNews

Լուրեր

Լուրեր

Ֆինթեքի շրջանառությունը մինչև 2030 թվականը կգերազանցի $1,5 տրիլիոնը

Լուրեր | 2023/07/07 03:46

Ֆինթեքի շրջանառությունը մինչև 2030 թվականը կգերազանցի $1,5 տրիլիոնը

Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը ֆինթեքը կդառնա $1,5 տրիլիոն արժողությամբ արդյունաբերություն,- գրում է Fintech.am-ը։ Նոր զեկույցի համաձայն, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը պատրաստվում է առաջ անցնել ԱՄՆ-ից՝ դառնալով աշխարհի ամենամեծ ֆինթեք շուկան մինչև 2030 թվականը: Կանխատեսվում է, որ ֆինանսական տեխնոլոգիաների եկամուտները մինչև 2030 թվականը կաճեն վեց անգամ՝ $245 միլիարդից մինչև $1,5 տրիլիոն...

Սաուդյան Արաբիան 500 մլն դոլար արժողությամբ կիբերսպորտային քաղաք կկառուցի

Լուրեր | 2023/07/07 03:43

Սաուդյան Արաբիան 500 մլն դոլար արժողությամբ կիբերսպորտային քաղաք կկառուցի

Սաուդյան Արաբիայի կառավարությունը ծրագրում է երկրի մայրաքաղաք Էր-Ռիադում կառուցել համալիր, որը կկոչվի «Կիբերսպորտի քաղաք»։ Ծրագրում կներդրվի 500 մլն դոլար, իսկ ավարտը պլանավորված է 2024թ․ վերջին,- գրում է b24.am-ը։ «Կիբերսպորտի քաղաք»-ի գլխավոր տեսարժան վայրերից մեկը կլինի մարզադաշտը, որը կարող է տեղավորել մինչև 20,000 հանդիսական և ընդունել տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ միջազգային, հայտնում է I...

Չիլիում արհեստական բանականության օգնությամբ խնձորի բերքահավաք են անում. Տեսանյութ

Լուրեր | 2023/07/07 03:36

Չիլիում արհեստական բանականության օգնությամբ խնձորի բերքահավաք են անում. Տեսանյութ

Իսրայելական Tevel ընկերությունը Unifrutti ընկերության հետ համատեղ Չիլիում խնձորի բերքահավաք է կազմակերպել՝ կիրառելով արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող ռոբոտային հարթակ,- գրում է News.am Tech-ը։ ԱԲ-ն կառավարում է ռոբոտային հարթակին լարով միացված անօդաչու թռչող սարքերը, որոնք պտտվում են ծառի շուրջը և ընտրում միայն հասած և վնասվածքներ չունեցող պտուղները: Խնձորի բերքահավաքը բոլոր փուլերում իրական...

Արհեստական ինտելեկտի հնարավորությունների բացահայտում` Արմեն Օրուջյանի հետ

Լուրեր | 2023/07/07 02:51

Արհեստական ինտելեկտի հնարավորությունների բացահայտում` Արմեն Օրուջյանի հետ

Վերջին տասնամյակներին տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենում մարդու, հասարակության և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վրա: Մարդկային քաղաքակրթությունը խելահեղ արագությամբ թևակոխում է տեխնոլոգիական աննախադեպ փոխակերպումների և պատմական զարգացման որակապես նոր դարաշրջան, որը հավակնում է բովանդակային վերափոխման ենթարկել մարդկ...

Հայաստանում կսահմանվեն հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման հստակ ընթացակարգեր

Լուրեր | 2023/07/06 11:10

Հայաստանում կսահմանվեն հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման հստակ ընթացակարգեր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակում սահմանվում են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման հստակ ընթացակարգերը, հաղորդում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,- գրում է arka.am-ը։ Նախագծի ընդունմամբ կամրագրվի աշխատանքային հարաբերություն...

ԱՄՆ դոլարը, դոլարի կանաչն ու հայը. դոլարի ու գյուտի մասին. B24.am

Լուրեր | 2023/07/06 11:07

ԱՄՆ դոլարը, դոլարի կանաչն ու հայը. դոլարի ու գյուտի մասին. B24.am

1785-ի այս օրը դոլարը դարձավ ԱՄՆ պետական արժույթը: Ի դեպ, ԱՄՆ-ից դուրս շրջանառվում է ավելի շատ դոլար, քան ԱՄՆ-ի ներսում: Դոլարը, սակայն, միայն ամերիկյան դրամական միավորը չէ: Այն օգտագործվում է գրեթե ամենուրեք և պետական արժույթ է մի քանի տասնյակ երկրներում: Ամենամեծ դոլարային միավորը 100 հազարանոց թղթադրամն է եղել: Այն օգտագործվում էր բանկերի և ԱՄՆ Գանձապետարանի միջև գործարքների համար միայն: 1864-ի...

Աշխարհում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է. ՄԱԿ

Լուրեր | 2023/07/06 07:06

Աշխարհում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է. ՄԱԿ

Ամբողջ աշխարհում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին 2021 թվականի համեմատ նվազել է 12 %-ով ՝ Ուկրաինայում հակամարտության և սննդամթերքի ու էներգակիրների բարձր գների պատճառով, ասվում է 2023 թվականի համաշխարհային ներդրումների մասին զեկույցում, որը հրապարակվել Է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի UNCTAD  կայքում,- գրում է banksnews.am-ը։ «Համաշխարհային օտարերկրյա ուղղակի ներդրումները...

ՊԵԿ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները հունիսի 1-ից 30-ը

Լուրեր | 2023/07/06 07:01

ՊԵԿ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները հունիսի 1-ից 30-ը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 25 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 40,450,193 ՀՀ դրամի ՀՀ հա...

Transcend-ը ներկայացրել է գեներատիվ արհեստական բանականության SSD կրիչներ

Լուրեր | 2023/07/06 06:59

Transcend-ը ներկայացրել է գեներատիվ արհեստական բանականության SSD կրիչներ

Համակարգիչների համար կրիչներ արտադրող թայվանական Transcend ընկերությունը ներկայացրել է նոր SSD-կրիչներ, որոնք հատուկ մշակված են արհեստական բանականության գեներացնող համակարգերի համար,- գրում է fintech.am-ը։ Նոր սկավառակները նախատեսված են մեծ քանակությամբ տվյալների մշակման և բարձր արդյունավետությամբ առաջադրանքների համար: UTE210T շարքի սարքերը հագեցված են U.2 ինտերֆեյսով, երկու ջերմաստիճանի ռեժիմով (...

Twitter-ի անալոգ Threads-ում մեկնարկից 7 ժամ անց արդեն 10 միլիոնից ավելի օգտատեր է գրանցվել

Լուրեր | 2023/07/06 06:57

Twitter-ի անալոգ Threads-ում մեկնարկից 7 ժամ անց արդեն 10 միլիոնից ավելի օգտատեր է գրանցվել

Twitter սոցցանցի մրցակից Threads-ում մեկնարկից հետո առաջին 7 ժամվա ընթացքում 10 միլիոնից ավելի օգտատեր է գրանցվել։ Այս մասին Threads-ի իր էջում հայտնել է Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Նա ակնկալում է, որ ժամանակի ընթացքում Threads-ը կունենա ավելի քան 1 միլիարդ օգտատեր,- գրում է b24.am-ը։ Ըստ փորձագետների՝ Threads-ը կարող է գրավել Twitter-ի այն օգտատերերին, որոնք դժգոհ են Մասկի կատարած վերջին փո...

Բորսաներ. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Լուրեր | 2023/07/06 06:53

Բորսաներ. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.06%-ով և կազմել 71.71 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.71%-ով և կազմել 76.42 դ...

Tesla-ն կարող է մեքենաների լիովին ինքնավարման տեխնոլոգիայի անցնել տարեվերջից. Իլոն Մասկ

Լուրեր | 2023/07/06 06:50

Tesla-ն կարող է մեքենաների լիովին ինքնավարման տեխնոլոգիայի անցնել տարեվերջից. Իլոն Մասկ

Tesla-ն մոտ է լիովին ինքնավար սեփական տեխնոլոգիա ստեղծելուն: Այս տարվա վերջին կարող է զգալի առաջընթաց գրանցվել այս ուղղությամբ: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ առցանց ելույթունենալով Շանհայում արհեստական ​​ինտելեկտի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։ «Մենք շատ մոտ ենք լիովին ինքնավար մեքենա ստեղծելուն: Մենք այն արդեն փորձարկել ենք Միացյալ Նահանգների ճանապարհներին, և...

Հարավային Կորեան չեղարկել է նավթի ներկրման մաքսատուրքերը

Լուրեր | 2023/07/06 06:47

Հարավային Կորեան չեղարկել է նավթի ներկրման մաքսատուրքերը

Կորեայի Հանրապետության կառավարությունը մինչև տարեվերջ չեղարկում է նավթի և նավթամթերքի ներմուծման մաքսատուրքերը, որոնք կազմում էին 0.5%: Պատճառը Ռուսաստանից այդ ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրների և միջազգային մրցակցության աճն է: Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը,- գրում է b24.am-ը։ Իշխանությունները նշել են, որ Ուկրաինայում հատուկ ռազմական...